Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ադրբեջանը պղծել է Ստեփանակերտի յուշահամալիրի շիրմաքարերը

«ԱԼԻՔ» – Ադրբեջանցիները օկուպացւած Արցախի Հանրապետութեան մայրաքաղաք Ստեփանակերտի յուշահամալիրի տարածքում գտնւող մի շարք  շիրմաքարեր են վնասել, հիմնականում 44-օրեայ պատերազմի մասնակիցների շիրմաքարերը։ Վանդալիզմի դէպքերի մասին ահազանգում է Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում իրականացնող Monumentwatch.org կայքը։

«Համաձայն վերջերս` 2025 թւականի փետրւարին  համացանցում տեղադրւած տեսանիւթերի, ադրբեջանական կողմն էական վնասներ է հասցրել Ստեփանակերտի յուշահամալիրի տարածքում գտնւող մի շարք  շիրմաքարերի: Մասնաւորապէս՝ ջարդել են շիրմաքարերի մօտ տեղադրւած քարէ ծաղկամանները, պոկել են սալահատակի քարերը: Դատելով տեսանիւթից՝ վնասւել են  նաեւ 2020 թւականի 44-օրեայ պատերազմի մասնակիցների որոշ շիրմաքարեր:

Այնուամենայնիւ, հարկ ենք համարում նշել, որ տապանաքարերը, դրանց վրայ առկայ գրութիւնները, զինւորների պատկերները անվնաս են: Թէեւ ադրբեջանական իշխանութիւնները դեռ չեն դիպչում յուշահամալիրին, սակայն ակնյայտ է, որ այն պարբերաբար կերպով դառնում է վանդալիզմի թիրախ եւ գտնւում է ոչնչացման սպառնալիքի տակ:

Related Articles

Back to top button