ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրանի արտգործնախարար Ամիր Աբդօլլահեանի թւիթը. Time is OVER!

Բաքւի ԶԼՄ-ները պաղեստինցիներին մեղադրել են ինքնախեղման մէջ

«ԱԼԻՔ» – «Սիոնիստական ​​ռեժիմի սարսափելի ոճրագործութիւնից՝ «Ալ-Մոամմեդանի» հիւանդանոցում աւելի քան հազար անմեղ կանանց ու երեխաների ռմբակոծման եւ կոտորածից յետոյ, եկել է համամարդկային միասնութեան ժամանակը համախմբւելու այս կեղծ ռեժիմի դէմ, որն աւելի ատելի է, քան ԴԱԷՇ-ն ու նրա սպանդի մեքենան»,- իր պարսկերէն գրառման մէջ նշել է Ամիր Աբդօլլահեանը եւ անգլերէնով յաւելել՝ Time is OVER!:

ԱԳ նախարարի անգլերէն գրառմանը դեռ արձագանգելու ժամանակ չեն գտել օգտատէրերը, քանի որ դէպքերի զարգացման արագութիւնը գերազանցում է իւրաքանչիւր յայտարարութեանը, կամ այդ ուղղութեամբ դիրքորոշումը:

«Tweet»-ների ու տեղադրած գրառումների պայքարում եւս կարծես իրադարձութիւններն այլ երանգ են թելադրում օգտատէրերին: Մինչեւ կատարւածի նկատմամբ համաշխարհային ցասումը Նաթանիահուին վերագրւող պաշտօնական հաշիւը «X»-ում հաղորդագրութիւն էր հրապարակել, ապա ջնջել այն՝ «Ալ-Մոամմեդանի» հիւանդանոցի վրայ այդ ռեժիմի յարձակումից յետոյ։

Ուղերձում ասւած էր. «Սա պայքար է լոյսի զաւակների եւ խաւարի միջեւ, մարդկայինի եւ ջունգլիների օրէնքի միջեւ»-, տեղեկացրել է «Ազարիհա»-ն:

Հիւանդանոցի դէմ յարձակումից անմիջապէս յետոյ Բաքւի կառավարութեանը մօտ կանգնած լրահոսային ալիքները պաղեստինցիներին մեղադրել են ինքնախեղման մէջ:

Մէկ այլ հրապարակման համաձայն՝ պաղեստինեան «Elium» հեռուստաալիքը տեղեկացրել է, որ «Ալ-Մոամմեդանի»-ի հիւանդանոցը ռմբակոծելուց առաջ օկուպացիոն բանակը քաղաքացիներին յորդորել էր՝ լքել իրենց տները եւ ապաստանել այդ հիւանդանոցում։

Տեղական աղբիւրները յայտնում են նաեւ, որ տասնեակ երեխաներ, որոնց շնչառութիւնը կախւած էր հիւանդանոցային սարքաւորումներից, մէկ ակնթարթում մահացել են:

Միւս կողմից սիոնիստական ահաբեկչական ռեժիմի բանակը պնդել է, որ «Իսլամական ջիհադ»-ի հրթիռներն են այս միջադէպի պատճառը: Սիոնիստներն ապակողմնորոշիչ պատկերներ հրապարակելով փորձել են ցոյց տալ, թէ ինչպէս են հրթիռները մօտենում քաղաքի այս հատւածին: Սակայն նախորդ տարիների լուսանկարներն ու տեսանիւթերը ուսումնասիրելով հնարաւոր է եղել պարզել, որ իսրայէլական կողմի հրապարակած պատկերներն իրականում 2022 թւականի դրւագներ են։

Կեղծիքների դէմ պայքարի տեղեկատւական կենտրոնի զեկոյցում նշւած է, որ «Հիւանդանոցի պայթիւնի տեսանիւթը ուսումնասիրելով պարզ է դարձել, որ տարածքը աւերած զինամթերքը ՀԱՄԱՍ-ի կիրառածը լինել չի կարող: ՀԱՄԱՍԸ չունի Իսրայէլի պէս հրթիռներ, որոնք կարող են մէկ հրթիռով տապալել բազմայարկ նման շինութիւններ»:

Նոյն կապակցութեամբ սոցիալական ցանցերում ակտիւացած Արաբական աշխարհի օգտատէրերը նշել են, որ սիոնիստական լրատւամիջոցների մեծ սուտը բացայայտւել է: «Աշխարհն այնքան յիմար չէ, որքան Իսրայէլն է կարծում»-, հեշթեգով տարածւում են միանման նիւթեր:

Իսկ մինչեւ հրապարակումներ ու յայտարարութիւնների ասպարէզում հակամարտութիւնն էր շարունակւում, Իսրայէլը երկրորդ աւիահարւածն է հասցրել Գազայի հատւածում աւերւած հիւանդանոցի փլատակների տակ մարդկանց որոնող փրկարարներին,- յայտնում է «The Guardian»-ը:

Ի՞նչ ռումբի թիրախ է դարձել «ԱլՄոամմեդանի» հիւանդանոցը

«Wall Street Journal»-ը տեղեկացրել է, որ ռումբը, որն օգտագործւել է Գազայի «Ալ-Մոամմեդանի» հիւանդանոցը թիրախաւորելու համար, ամերիկեան «MK-84» տեսակի ռումբ է։

«Mk-84»-ը բազմաֆունկցիոնալ ռումբ է, որը արտադրւել է Միացեալ Նահանգներում եւ կշռում է շուրջ մէկ տոննա եւ անհամեմատ բարձր կործանարարական ուժ ունի։

Ալիեւը երկրորդ Իսրայէլ է կառուցում Արցախում

Թէեւ այս հակամարտութիւնը Արեւմտեան աղբիւրները փորձում են անւանել Իսրայէլի դէմ պատերազմ, սակայն փաստերը վկայում են այն մասին, որ սիոնիստական ռեժիմի ծրագրի մի մասն էր այն, քանի որ միաժամանակ մի քանի ճակատ բացելու ծրագրով Իսրայէլը փորձելու է տարածաշրջանային իր նախագիծն առաջ մղել, յատկապէս՝ Կովկասում: Նոյնի մասին իր հրապարակած «tweet»-ում խօսել է դոկտ. Քազեմին: Փորձագէտն իր գրառման մէջ նշել է այն մասին, որ Ալիեւը երկրորդ Իսրայէլ է կառուցում Արցախում:

Ահմադ Քազեմին նշել է, որ էթնիկ զտումների արդիւնքում տարածաշրջանը մաքրւել է բնիկ հայերից եւ ուղիղ իմաստով անմիջապէս անցել է Ալիեւի ընտանիքին, որպէս Բաքւի Սուխնոտի (Հրէական գործակալութիւն) կապալառու: «Այդ ընտանիքն է ապահովում Ղարաբաղում սիոնիստների տեղակայումը Ղարաբաղը դարձնելով երկրորդ Իսրայէլ Կովկասեան տարածաշրջանում»,- նշել է նա:

Առանց մեկնաբանութեան

Հակամարտութեան արդիւնքում Իսրայէլին հասցւող հարւածներն առաւել թէժ ներայացնելու չափաբաժինը աճում կամ նւազեցւում է իրադարձութիւնների մասին համապատասխան լրատւութեամբ: Այնպէս, որ, երբ հակամարտութեան ընթացքում նման պատերազմական յանցագործութիւն է բացայայտւում, զուգահեռաբար փորձ է արւում ներկայացնել, որպէս թէժ իրավիճակներով պայմանաւորւած պատերազմի հետեւանք, որը տարածւած է, այսպէս ասած, Իսրայէլով մէկ: Հիւանդանոցի ոգբերգութեան հետ միասին գերմանական կայքերը տեսանիւթ հրապարակեցին այն մասին, որտեղ ասւած է՝ ժամեր առաջ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շուլցը եւ նրա շքախումբը ստիպւած ինքնաթիռի վայրէջքից անմիջապէս յետոյ պառկել են Բեն-Գուրիոն օդանաւակայանի թռիչքուղու վրայ՝ Գազայի հատւածից կատարւող հրթիռակոծութեան պատճառով:

Related Articles

Back to top button