Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական
Սուրէն Սարգսեանը՝ Թրամփի յայտարարութեան մասին. «Արցախ անունն ԱՄՆ-ում քիչ են կիրառում. նման ձեւակերպումները կարող են ազդեցութիւն ունենալ»

«ԱԼԻՔ» – «Արցախ անունն ԱՄՆ-ում քիչ են կիրառում. նման ձեւակերպումները կարող են ազդեցութիւն ունենալ»: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է միջազգայնագէտ Սուրէն Սարգսեանը:
Մէջբերելով Թրամփի գրութիւնը՝ Սարգսեանը գրել է. «Արցախ անունը ԱՄՆ-ում քիչ են կիրառում: Այդ կիրառողների շարքում են հանրապետական նախագահի նախկին թեկնածուներ Ռամասւամին, Քենեդին, նախկինում դեմոկրատ նախագահի թեկնածու այժմ հանրապետական Թուլսի Գեբարդը: Այսօր նրանք բոլորը Թրամփի թիմից են եւ չեմ բացառում, որ նման ձեւակերպումների վրայ նրանք կարող էին ազդեցութիւն ունենալ»: