Հայաստան - ԱրցախՔաղաքական
Գէորգ Դանիէլեան. «Կա՞յ գէթ մէկ ադրբեջանցի, որ գոնէ մեծ զգուշաւորութեամբ արտայայտւի ՀՀ-ի արդարացի, օրինական շահերի մասին»
«ԱԼԻՔ» – «Ադրբեջանում, անգամ դրանից դուրս կա՞յ գէթ մէկ ադրբեջանցի, որ գոնէ մեծ զգուշաւորութեամբ արտայայտւի Հայաստանի անգամ արդարացի, օրինական շահերի մասին»։ Այս մասին գրել է ՀՀ Արդարադատութեան նախկին նախարար Գէորգ Դանիէլեանը:
Նա նաեւ նշել է. «Պատասխանը հանրայայտ է, բայց քիչ, շատ քիչ է խօսւում դրա ակունքների մասին։ Երբ տարիներ առաջ օրինագիծ էի ներկայացնում օտար աղբիւրներից սնւող ՀԿ-ների ֆինանսական գործունէութեան թափանցիկութեան մասին, խորհրդարանի մեծ մասը դէմ էր, իսկ հիմա ի՞նչ են մտածում։ Վրաստանը գոնէ մեծ ուշացումով փորձեց կանխել պետականութիւնը ՀԿ-ների դէմքով օտարին սահուն յանձնելու աղէտը։ Այդ երկրում իւրաքանչիւր 150 հոգու մի ՀԿ է բաժին հասնում»։