ՄիջազգայինՔաղաքական

«Վրացական երազանք»-ը յաղթել է երկրի խորհրդարանական ընտրութիւններում

Իշխող ուժի օգտին քւէարկել է ընտրողների 52.94%-ը

«ԱԼԻՔ» – Վրաստանում, երէկ՝ հոկտեմբերի 26-ին կայցել են խորհրդարանական ընտրութիւններ:

Ընտրութիւններին մասնակցութիւնը կազմել է 58.94%: Երկրի Կենտրոնական ընտրական յանձնաժողովի հրապարակած նախնական տւեալների համաձայան՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցութեանը յաջողւել է յաղթել ընտրութիւններում:

Իշխող ուժի օգտին քւէրակել է ընտրողների 52.94%-ը (88 մանդատ):

«Վրացական երազանք»-ից բացի անցողիկ շեմը յաղթահարել են եւս չորս քաղաքական ուժ.

«Փոփոխութիւնների կոալիցիա – Գւարամիա, Մելիա, Գիրչի, Դրոա»՝ 11.2%, (19 մանդատ),

«Միասնութիւն» դաշինք – «Ազգային շարժում», «Ագմաշենեբելի ռազմավարութիւն», «Եւրոպական Վրաստան»՝ 9.8%, (16 մանդատ),

«Ուժեղ Վրաստան» դաշինք – «Լելօ», «Ժողովրդի համար», «Ազատութեան հրապարակ», «Քաղաքացիներ»՝  9%, (14 մանդատ),

«Գախարիան յանուն Վրաստանի»՝ 8.2%, (13 մանդատ)։

Յատկանշական է, որ «Վրացական երազանք»-ին, սակայն չի յաջողւի նոր խորհրդարանում սահմանադրական մեծամասնութիւն ստանալ:

Դրա համար անհրաժեշտ է առնւազն 113 պատգամաւոր։ «Վրացական երազանք»-ը յոյս ունէր հէնց այդպիսի աջակցութեան վրայ։ Իշխանական ուժի նախընտրական խոստումները ենթադրում էին երկրի հիմնական օրէնքի փոփոխութիւն՝ ընդդիմութեանը հակասահմանադրական ճանաչել, եկեղեցու յատուկ կարգավիճակի ապահովում, ցանկացած գործողութիւնների արգելում, որոնք կարող են դիտւել որպէս ԼԳԲՏ քարոզչութիւն եւ այլն։

Աւելին, «Վրացական երազանք»-ի 88 մանդատը չի բաւականացնի անգամ նախագահ Սալոմէ Զուրաբիշւիլիին անվստահութիւն յայտնելու համար։ Դրա համար անհրաժեշտ է մանդատների երկու երրորդը, այսինքն՝ 100 մանդատ։

Related Articles

Back to top button