ՄիջազգայինՔաղաքական

«Եւրոպական Վրաստանը յաղթում է ձայների 52%-ով՝ չնայած ընտրութիւնները կեղծելու փորձերին»

Վրաստանի նախագահը չի ընդունում երկրի խորհրդարանական ընտրութիւնների պաշտօնական տւեալները

«ԱԼԻՔ» – «Եւրոպական Վրաստանը յաղթում է ձայների 52%-ով՝ չնայած ընտրութիւնները կեղծելու փորձերին եւ սփիւռքի ձայների բացակայութեանը»: Այս մասին ըստ վրացական ԶԼՄ-ների՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Վրաստանի նախագահ Սալոմէ Զուրաբիշւիլին։

«Վրաստանը ցուցադրել է ժողովրդավարութիւն, եւրոպացիութիւն եւ հասունութիւն… Ես հպարտ եմ եւ վստահ մեր եւրոպական ապագայի վրայ»,- նշել է Վրաստանի նախագահը։

Մինչդեռ Վրաստանի ԿԸՅ-ի հրապարակած նախնական տւեալները վկայում են իշխող «Վրացական երազանք» կուսակցութեան յաղթանակի մասին:

Յատկանշական է, որ տարբեր էքզիթ-պոլեր բաւականին հակասական արդիւնքներ են ցոյց տալիս։

Որոշ էքզիթ-պոլերի համաձայն՝ իշխող կուսակցութիւնը ստացել է ձայների ճնշող մեծամասնութիւնը, միւսների կարծիքով՝ ելնելով ստացած ձայների ընդհանուր քանակից, խորհրդարանում կը լինեն աւելի շատ ընդդիմադիր ներկայացուցիչներ։

Related Articles

Back to top button