Թեւանեան. «Քանի դեռ Փաշինեանը Հայաստանում իշխանութեան է, միշտ կանգնած ենք լինելու պատերազմի եւ պարտութեան վտանգի առջեւ»
«ԱԼԻՔ» – Քանի դեռ Նիկոլ Փաշինեանը Հայաստանի Հանրապետութիւնում իշխանութեան է, մենք միշտ կանգնած ենք լինելու պատերազմի եւ պարտութեան վտանգի առջեւ: Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանեանը:
«Նիկոլ Փաշինեանը Ալիեւի գործիքն է, որի միջոցով նա ուզում է ապամոնտաժել Հայաստանի Հանրապետութիւնը: Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնները եթէ Ալիեւի ագրեսիայի հետ համեմատենք, դա կը նշանակի, որ Փաշինեանը իր արեւմտաթուրքական տէրերի հետ կողմ կը լինի, որպէսզի Հայաստանում Ալիեւի հետ պայմանաւորւած պատերազմ տեղի ունենայ եւ Սիւնիքը մենք կորցնենք, որից յետոյ բարձրանայ հակառուսական, հակաիրանական եւ հարց առաջանայ, որ ՀԱՊԿ-ից վերջնականապէս պէտք է դուրս գալ, Ռուսաստանի հետ վերջնական պէտք է խզել յարաբերութիւնները, ռուսական 102-րդ ռազմաբազան պէտք է հանել Գիւմրիից եւ ի վերջոյ Հայաստանը դարձնել այն տարածքը, որի մասին խօսում էր Ալիեւը՝ այսինքն թուրք-ադրբեջանական տարածք: Սրա դիմաց Փաշինեանը յոյս ունի, որ ապաստան կը ստանայ որեւէ արեւմտեան երկրում կամ Թուրքիայում՝ զոհաբերելով այն ամբողջ թիմին, որը կոչւում է քաղաքացիական պայամանգիր խմբակ»,-ասաց Թեւանեանը՝ նշելով, որ իրենք խոստովանում են, որ խաղաղութեան օրակարգը ձախողւել է:
Թեւանեանը նշում է, որ կեղծ օրակարգ է Փաշինեանի ԵՄ գնալու մասին յայտարարութիւնները, քանի որ եթէ ԵՄ-ն նոր պետութիւններ ընդունէր իր կազմ, ապա կընդունէր Վարստանին, Մոլդովային, Ուկրաինային:
«Կոլեկտիւ արեւմուտքը խնդիր էր դրել, որ յետսովետական տարածքում սարքէին մի համակարգ, որը կօգտագործւէր Ռուսաստանի դէմ»,-ասաց նա: