Հայաստան - ԱրցախՔաղաքական

«ՀայաՔւէ». «Ակնյայտ է, որ կապիտուլիացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնութեան հիմնական յենասիւներից»

«ԱԼԻՔ» – Ակնյայտ է, որ կապիտուլիացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնութեան հիմնական յենասիւներից։ Այս մասին յայտարարութիւն է տարածել «Հայաքւէ» նախաձեռնութիւնը: Այս մասին հաղորդել է News.am-ը:

Նրանց նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նէոթուրանական նախագծի մի փոքր օղակ։ Մեզ փորձում են վերադարձնել 200 տարի առաջ, երբ հայութիւնը երկրորդ սորտի «միլլեթ» էր Օսմանեան կայսրութիւնում։ Սակայն իրականութիւնն այդքան միանշանակ չէ, որքան փորձում են ներկայացնել։

Առաջին հերթին՝ Ռուսաստանի «մահւան» մասին լուրերը վաղաժամ են։ Այո, տեղի է ունենում նահանջ Հարաւային Կովկասից, բայց՝

– ՌԴ-ն պահպանում է իր ներկայութիւնը Սիրիայում

– Վրաստանում իշխանութիւնները շրջադարձ են կատարել դէպի Մոսկւա

– Ուկրաինայում ռազմական յաջողութիւններ է գրանցում

Երկրորդ՝ Թուրքիայի յաւակնութիւնները յաճախ բախւում են արեւմտեան շահերին։ ԱՄՆ-ն եւ Իսրայէլը չեն վստահում Թուրքիային եւ հակազդում են, երբ վտանգւում են իրենց շահերը։ Սա մեզ համար լրացուցիչ լծակ է։

Related Articles

Back to top button