ՄիջազգայինՔաղաքական
Թրամփ. «Պուտինն ու Զելենսկին պէտք է հանդիպեն»

«ԱԼԻՔ» – Իմ գործընկերոջ ուղիղ հարցին, թԷ արդեօ՞ք Թրամփը Պուտինին դիկտատոր համարում է, ԱՄՆ նախագահը խուսափել է պատասխանից։ Այս մասին յայտնել է France 24-ի թղթակից Ֆրէյզեր Ջեքսոնը։
Թրամփը նշել է. «Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինը եւ նախագահ Զելենսկին պէտք է հանդիպեն։ Մենք ցանկանում ենք դադարեցնել միլիոնաւոր մարդկանց սպանութիւնը»։
Աւելի վաղ Թրամփը յայտնել էր, որ Զելենսկու ներկայութիւնը հանդիպումներում այնքան էլ կարեւոր չէ։ Հաղորդում է yerevan.today-ը:
Բացի այդ, նա նշել է. «Զելենսկուն չեն հրաւիրել հանդիպման, որովհետեւ նա մինչեւ այժմ վատ է վարել բանակցութիւնները։ Նախ՝ պատերազմ չպէտք է լինէր, իսկ եթէ եղել է, այն պէտք է անյապաղ լուծւէր եւ կարգաւորւէր»։