ԻրանՔաղաքական

Փոխարտգործնախարար Ղարիբաբադի. «Ոչ ոք չի կարող Իրանին պահանջ ներկայացնել սպառնալիքների ու պատժամիջոցների լեզւով»

«ԱԼԻՔ» – Փոխարտգործնախարարը Իրանում հաւատարմագրւած դեսպանների եւ դիւանագէտների հետ հանդիպմանը նշել է, որ Իրանն ինքնիշխան  երկիր է եւ ճնշման տակ չի տրւելու ոչ մի պահանջի, եւ դա ընդգծւած է նաեւ Իրանի պատմութիւնում, որպէս ընդգծւած յատկութիւն:

ԱԳ նախարարութեան իրաւական եւ միջազգային հարցերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին Թեհրանի մշտական ​​ցուցահանդէսների կենտրոնում շարունակւող իրանցի կանանց նւաճումների եւ կարողութիւնների ցուցահանդէսի բացման արարողութեանը, որը տեղի է ունեցել Կանանց եւ ընտանիքի հարցերով փոխնախագահի եւ մի խումբ դեսպանների ու դիւանագէտների ներկայութեամբ, ընդգծել է, որ Իրանի Իսլ. Հանրապետութիւնում յեղափոխութեան յաղթանակից յետոյ կանանց ձեռքբերումները կարող են խօսել կանանց ձեռքբերած բացառիկ հնարաւորութիւնների մասին:

Փոխարտգործնախարարն ասել է. «Իրանի դէմ բանաձեւեր ընդունող եւ Իրանում մարդու իրաւունքների իրավիճակը քննադատող իրաւապաշտպանները, հէնց նրանք են, ովքեր Իրանի ժողովրդի իրաւունքների ամենամեծ ոտնահարողներն են, որոնք անարդար պատժամիջոցներ սահմանելով Իրանի դէմ վտանգել են միլիոնաւոր իրանցիների կեանքի եւ բարեկեցութեան իրաւունքը»։

Նա յաւելել է, որ առհասարակ,  Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի յանցագործութիւններից յետոյ այլեւս կարիք չկայ միմեանց համոզել, որ մարդու իրաւունքները քաղաքական ֆենոմեն են։ «Աւելի քան 50,000 անմեղ մարդիկ, հիմնականում կանայք եւ երեխաներ, կոտորւեցին, իսկ իրաւապաշտպան կազմակերպութիւնները ոչ մի քայլ չձեռնարկեցին: Այն երկրները, որոնք յաւակնում են պաշտպանել մարդու իրաւունքները, ոչ մի քայլ չձեռնարկեցին: Նոյնիսկ աջակցեցին Սիոնիստական ​​ռեժիմին քաղաքական, ֆինանսական եւ ռազմական առումներով: Տեսէք, թէ ով է ամենաշատը զէնք տրամադրել Սիոնիստական ​​ռեժիմին: Իսկ նոյն նրանք՝ Արեւմուտքն ու Միացեալ Նահանգներն այսօր մարդու  իրաւունքներից են խօսում»,- նշել է նա:

Ղարիբաբադին յաւելել է, որ Իրանը ահաբեկչութեանը զոհ դարձած երկիր է, որտեղ աւելի քան 23000 իրանցի, այդ թւում  կանայք եւ երեխաներ, նահատակւել են ահաբեկիչների կողմից: «Որտե՞ղ են այս ահաբեկիչները: Արեւմտեան երկրներում ստացած իրենց ապահով ապաստարաններում:  Այն երկրներում, որոնք պնդում են, որ նրանց յուզում է մարդու իրաւունքների խնդիրը: Իսկ նոյն այդ երկրներն ուզում են մեզ սովորեցնել, թէ ինչ է նշանակում մարդու իրաւունքներ: Մեզ ասում են, որ մենք խախտում ենք մեր ժողովրդի մարդու իրաւունքները։ Ի՞նչ մարդու իրաւունքների մասին են խօսում։ Մարդու իրաւունքների ամենամեծ արհաւիրքներից է նրա քաղաքականացումը, եւ մարդու իրաւունքների նկատմամբ   խտրական մօտեցումները»,- նշել է նա:

«Ես սկզբունքային խնդրանք ունեմ այս հանդիպմանը ներկայ դիւանագէտներին: Իրականութիւններն արտացոլէք ձեր սեփական մայրաքաղաքներին: Մենք՝ դիւանագէտներս, իւրաքանչիւրս ունենք մեր սեփական տեսլականը, առաքելութիւններն ու ուղեցոյցը, որոնց պէտք է հետեւենք, բայց անպայման արտացոլում ենք փաստերը»,- եզրափակելով ելոյթը նշել է փոխարդգործնախարարը:

Related Articles

Back to top button