ՄիջազգայինՔաղաքական

Պակիստանը նշել է Հնդկաստանի հետ հակամարտութեան ֆոնին միջուկային հարւածի պայմանները

«ԱԼԻՔ» – Պակիստանը ռազմավարական որոշումներ է ընդունել Հնդկաստանի հետ հերթական հակամարտութիւնից յետոյ։ Սակայն միջուկային զէնքի կիրառումը վերջին միջոցն է: Reuters-ին տւած հարցազրոյցում յայտարարել է Պակիստանի պաշտպանութեան նախարար Խաւաջա Մուհամմադ Ասիֆը։

«Մենք ուժեղացրել ենք մեր զօրքերը, քանի որ դա (հնդկական ներխուժումը) անխուսափելի բան է։ Այս իրավիճակում անհրաժեշտ է որոշ ռազմավարական որոշումներ ընդունել, եւ այդ որոշումներն արդէն ընդունւել են»,- ընդգծել է Ասիֆը՝ մեկնաբանելով Հնդկաստանի հետ հակամարտութիւնը։

Նա յաւելել է, որ Հնդկաստանի հռետորաբանութիւնը կոշտացել է, եւ որ Պակիստանի զինւորականները կառավարութեանը տեղեկացրել են Հնդկաստանի կողմից յարձակման հնարաւորութեան մասին։

«Մենք ուժեղացրել ենք մեր ուժերը, քանի որ դա (հնդկական ներխուժումն) այժմ անխուսափելի է։ Նման իրավիճակում անհրաժեշտ է ռազմավարական որոշումներ ընդունել, եւ դրանք արդէն ընդունւել են»,- յայտարարել է նա։

Նախարարը միաժամանակ չի մանրամասնել այն պատճառները, թէ ինչու է նա կարծում, որ հնդկական ներխուժումն անխուսափելի է։

Ասիֆը նշել է, որ Պակիստանը մարտական բարձր պատրաստւածութեան վիճակում է։ Նա շեշտել է, որ երկիրը կօգտագործի իր միջուկային զէնքի զինանոցը միայն այն դէպքում, եթէ «իր գոյութեանը անմիջական սպառնալիք ծագի»։

Յիշեցնենք, որ վերջերս զինեալները յարձակւել էին Քաշմիրի շրջանում զբօսաշրջիկների խմբի վրայ։ Ականատեսների վկայութեամբ՝ ահաբեկիչները սպանել են միայն հինդուիզմ դաւանողներին։

Հնդկաստանը այդ ահաբեկչական յարձակում կազմակերպելու մէջ մեղադրել է Պակիստանին։ Դելին նաեւ ժամանակաւորապէս դուրս է եկել Իսլամաբադի հետ կնքւած Ինդոսի ջրերի մասին համաձայնագրից։

Related Articles

Back to top button