ՄիջազգայինՔաղաքական
Պուտին. «Ռուսաստանին բառացիօրէն ստիպել են «յատուկ գործողութիւն» սկսել»

«ԱԼԻՔ» – Ռուսաստանին բառացիօրէն ստիպել են յատուկ գործողութիւն սկսել Ուկրաինայում եւ մեզ են մեղաւոր դարձնում: Այս մասին, ըստ ռուսական ՏԱՍՍ-ի՝ յայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք չենք կազմակերպել պետական յեղաշրջումը Ուկրաինայում: Մեզ միշտ ասում էին, որ պէտք են ընտրութիւններ, ժողովրդավարութիւն: «Նրանք պետական յեղաշրջում իրականացրին եւ վերջ, կարծես այդպէս էլ պէտք է լինի»,- ասել Պուտինը՝ յաւելելով, որ Ուկրաինայում իշխանափոխութիւնից յետոյ սկսւել են Դոնբասի բնակիչների հալածանքները, իսկ յետոյ՝ ոչնչացումը։
ՌԴ նախագահը յայտարարել է, որ Ռուսաստանի զինւած ուժերը հարկադրւած են եղել յարձակւել հակառակորդի վրայ։