ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

Նախագահ Փեզեշքիանը հեռախօսազրոյց է ունեցել Փաշինեանի հետ

«ԱԼԻՔ» – Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը երէկ՝ յունիսի 6-ին հեռախօսազրոյց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ, որի ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ յարաբերութիւնների օրակարգային, ինչպէս նաեւ տարածաշրջանային անվտանգութեանն առնչւող հարցեր։

Հեռախօսազրոյցի ընթացքում նախագահ Փեզեշքիանն անդրադառնալով երկու ժողովուրդների միջեւ պատմական, մշակութային եւ բարեկամական կապերին, ընդգծել է խորը արմատներ ունեցող եւ կայուն երկկողմ յարաբերութիւնների կարեւորութիւնը։

Խօսելով Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին քաղաքականութեան մէջ Հայաստանի Հանրապետութեան յատուկ դիրքի մասին՝ Փեզեշքիանն ասել է. «Կասկած չկայ, որ երկու երկրների յարաբերութիւնները կը մնան ամուր եւ ժամանակի ընթացքում կամրապնդւեն փոխադարձ կամքի պայմաններում։ Մենք անհամբերութեամբ սպասում ենք Հայաստան այցին, եւ այդ այցի անհրաժեշտ ծրագրաւորումը կը ներառւի օրակարգում»։

Փաշինեանն, իր հերթին, նշել է երկու երկրների միջեւ յարաբերութիւնների շատ լաւ մակարդակը՝ ընդգծելով, որ պաշտօնական Երեւանը նոյնպէս անհամբերութեամբ սպասում է Փեզեշքիանի այցին Հայաստան՝ ընդհանուր նպատակների իրականացման եւ երկու ժողովուրդների շահերի ապահովման շուրջ սերտ հանդիպման, քննարկումների եւ խորհրդակցութիւնների համար:

Related Articles

Back to top button