ԻրանՔաղաքական

ԱԱԳԽ. «Ցանկացած արկածախնդրութեան դէպքում կը թիրախաւորւեն Սիոնիստական ռեժիմի գաղտնի միջուկային օբիեկտները»

«ԱԼԻՔ» – Ազգային Անվտանգութեան գերագոյն խորհուրդը հանդէս է եկել յայտարարութեամբ՝ նշելով, որ Իրանը կը հարւածի Սիոնիստական ռեժիմի գաղտնի միջուկային օբիեկտներին, եթէ այդ ռեժիմը փորձի հարւածել Իրանի միջուկային օբիեկտներին:

«Վալի Ասրի անանուն զինւորների ամիսներ տեւած բարդ եւ ճշգրիտ հետախուզական գործողութիւնների շնորհիւ յաջողւել է ընդարձակել իսլամի մարտիկների թիրախների ցանկը՝ Սիոնիստական ռեժիմի հնարաւոր արկածախնդրութեանը հակազդելու համար:

Իրանի միջուկային օբիեկտների վրայ Սիոնիստական ​​ռեժիմի ցանկացած հնարաւոր յարձակում անմիջապէս կարժանանայ այդ ռեժիմի գաղտնի միջուկային օբիեկտներին հարւածով։ Սիոնիստական թիրախներն արդէն Իրանի զինւած ուժերի սեղանին են, եւ Իրանի ռազմական ու տնտեսական ենթակառուցւածքներրի դէմ ցանկացած արկածախնդրութիւն կարժանանայ համարժէք հակահարւածի»,- ասւած է Ազգային Անվտանգութեան գերագոյն խորհրդի հրապարակած յայատարարութեան մէջ:

Նշենք, որ ԱԱԳԽ այս յայտարարութիւնն արւել է Անվտանգութեան նախարարութեան կողմից Իսրայէլի միջուկային օբիեկտների վերաբերեալ յոյժ կարեւոր փաստաթղթերի ձեռքբերման ֆոնին։

Related Articles

Back to top button