ԻրանՔաղաքական

ԻՅՊԿ-ն վճռական եւ կոշտ պատասխան կը տայ սիոնիստական ​​թշնամու ագրեսիային

«ԱԼԻՔ» – Իսլ. յեղափոխութեան պահապանների կորպուսը յայտարարութիւն է տարածել Իրանի տարածքի վրայ Սիոնիստական ռեժիմի ահաբեկչական յարձակումների վերաբերեալ։

Ցաւակցութիւն յայտնելով ԻՀՊԿ գլխաւոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսէյն Սալամիի մահւան կապակցութեամբ` ԻՅՊԿ-ն նշել է, որ անկասկած, գեներալ-մայոր Սալամին Իսլամական յեղափոխութեան ամենաակնառու հրամանատարներից մէկն էր, որը անկեղծօրէն կանգնած էր յեղափոխության եւ ժողովրդի իդէալների, իմաստութեան եւ բոլոր ոլորտներում ղեկավարութեան նկատմամբ խորը նւիրւածութեան պաշտպանութեան առաջնագծում։

«Իսլ. յեղափոխութեան պահապանների կորպուսը, լիակատար զօրութեամբ եւ զգօնութեամբ, Զինւած ուժերի այլ ստորաբաժանումների եւ իսլամական ումմայի հաւատարիմ զինւորների հետ միասին, պատրաստ է վճռական եւ կոշտ պատասխան տալ սիոնիստական ​​թշնամու ագրեսիայի», – ասւած է հայտարարութեան մէջ։

Յայտարարութեան մէջ ընդգծւում է, որ նման ահաբեկչական գործողութիւններին եւ յանցաւոր միջադէպերին հակազդելու համար անհրաժեշտ նախազգուշական միջոցներն ու նախսպատրաստութիւններ արդէն ձեռնարկւել են, եւ թշնամու այս յանցաւոր գործողութեան մանրամասները, ինչպէս նաեւ պատասխանը, որը խորը ափսոսանք կառաջացնի, կը ներկայացիեն Իրանի ժողովրդի ուշադրութեանը։

Related Articles

Back to top button