ՄիջազգայինՔաղաքական
Թուրքիայում նշանակւել է ԶՈՒ ԳՇ նոր պետ

«ԱԼԻՔ» – Թուրքիայի Բարձրագոյն ռազմական խորհրդի որոշմամբ, այդ երկրի Զինւած ուժերի գլխաւոր շտաբի պետ Մեթին Գիւրաքը թոշակի է ուղարկւել: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։
Նրա փոխարէն նշանակւել է ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Սելջուք Բայրաքթարօղլուն:
2021 թւականին գեներալ դարձած Բայրաքթարօղլուն 2023-ից զբաղեցնում էր Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատարի պաշտօնը: Այժմ այդ պաշտօնին նշանակւել է գեներալ Մեթին Թոքելը:
Ծովային ուժերի հրամանատար Էրջիւմենթ Թաթլըօղլուի եւ օդային ուժերի հրամանատար Զիեա Ջեմալ Քադըօղլուի լիազօրութիւնները երկարաձգւել են մէկ տարով:
Ուշագրաւ է, որ այս նշանակումները տեղի են ունենում Սիրիայում շարունակւող անորոշութեան պայմաններում։ Գեներալների ընդհանուր թիւը 316-ից հասել է 332-ի: