Լուկաշենկօն խօսել է աշխարհը «վերաբաժանելու» փորձերի մասին

«ԱԼԻՔ» – Բելառուսի Գոմելի մարզի Պետրիկովի շրջան կատարած աշխատանքային այցի ընթացքում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկօն ընդգծել է Պոլեսիայի զարգացման նպատակները: Այս մասին ըստ News.am-ի՝ հաղորդում է բելառուսական ԲԵԼՏԱ-ն։
«Աշխարհը ցանկանում են վերաբաժանել աշխարհը։ Մենք այլ տեղ չունենք գնալու։ Մենք պէտք է գոյատեւենք։ Իսկ վերադառնալ պոլեշուկներին՝ կաշեգօտիներով ման գալ (ինչպէս ժամանակին էր – ԲԵԼՏԱ-ի նշում)՝ չենք ցանկանում։ Ուստի, պէտք է Պոլեսիէին ուշքի բերել»,- ասել է Լուկաշենկօն։
Նա յիշեցրել է այս առումով երկրում իրականացւող ծրագրի մասին։
Այս առումով Բելառուսի նախագահը շեշտել է հողերի մելիորացիայի կարեւորութիւնը, յատկապէս Պոլեսիայում։ «Մենք չենք կարող հողը տալ բնութեանը։ Մենք հողը մելիորացրել ենք։ Մենք պէտք է հոգ տանենք դրա մասին»,- ասել է Բելառուսի ղեկավարը։