Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Գէորգ Յակոբջեան. «PEACE Act-ում ոչ մի նշում չկայ Արցախի հայերի վերադարձի գծով»

«ԱԼԻՔ» – ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի փոխնախագահ, հանրապետական Դարել Իսանն օրինագիծ է ներկայացրել Հարաւային Կովկասում լարւածութեան թուլացման եւ ներգրաււածութեան մասին, որը կոչւում է PEACE Act՝ «Խաղաղութեան ակտ»։ Թեմայի շուրջ Alpha News-ը զրուցել է Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի գրասենեակի տնօրէնների խորհրդի անդամ Գէորգ Յակոբջեանի հետ:

Պատասխանելով «Թրամփի ուղու» եւ օրինագծի կապի մասին հարցին՝ Յակոբջեանը նշել է. «Չնայած իր նպատակին՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտօնեաների նկատմամբ Հայաստանի վրայ նոր յարձակման դէպքում, իր մէջ պարունակում է մի վտանգաւոր դրոյթ, որն ուղղակիօրէն կապւած է «Թրամփի ուղու» հետ»:

Յստակեցնող հարցին՝ ի՞նչ պատժամիջոցների մասին է խօսքը, նա նշել է. «Ֆինանսական պատժամիջոցներից սկսած մինչեւ տեղաշարժի սահմանափակում, ԱՄՆ մուտքի արգելք, ԱՄՆ-ում ադրբեջանցի բարձրաստիճան պաշտօնեաների հաշիւների սահամափակում: Բայց կայ նաեւ միւս կողմը՝ վտանգաւոր 4-րդ պարբերութիւնը, որտեղ յստակ նշւած է, որ նրանք, ովքեր դէմ են օգոստոսի 8-ի համաձայնագրին, կարող են պատժամիջոցների եւ քրէական հետախնդումների ենթարկւել: Հայ Դատի համար այս բանաձեւն անընդունելի է»:

Գէորգ Յակոբջեանի խօսքով՝ չնայած այն նախատեսում է պատժամիջոցներ Ադրբեջանի դէմ՝ ապագայ ագրեսիայի դէպքում, օրինագիծը կիսատ է։

«Ոչ մի նշում չկայ Արցախի հայերի, ռազմագերիների եւ պատանդների վերադարձը ապահովելու գծով: Այսինքն՝ այս բոլոր հիմնախնդիրները թողնւած են ապագային»:

Related Articles

Back to top button