Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ռոբերտ Ամստերդամ. «Երբ իշխանութիւնը թիրախաւորում է իր քաղաքական հակառակորդներին, օրէնքը դառնում է զէնք, իսկ դատարանը՝ մահակ»

«ԱԼԻՔ» – «Հայաստանում քաղաքական հետապնդումների մասին ես խօսում եմ փաստերով»։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ամերիկացի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։

«Երբ իշխանութիւնը թիրախաւորում է իր քաղաքական հակառակորդներին, օրէնքը դառնում է զէնք, իսկ դատարանը՝ մահակ։

Սամուէլ Կարապետեանի ձերբակալութիւնն ու նրա դէմ յարուցւած գործը, դրան յաջորդած ՀԷՑ-ի հետ կապւած գործընթացները հէնց քաղաքական պատիժ են, քանի որ նա համարձակութիւն ունեցաւ պաշտպանելու Հայ Առաքելական եկեղեցին եւ ազգային արժէքները։

Փաստերը մերկացնում են դրանք։

– Հէնց այն օրերին, երբ Կարապետեանը կալանաւորւեց, կառավարութիւնը հրատապ կարգով եւ օրէնքի կոպիտ խախտումներով փորձեց բռնազաւթել «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերութեան կառավարումը։ Սա ուղղակի յարձակում է մասնաւոր սեփականութեան վրայ, որը թելադրւած է բացառապէս քաղաքական վրէժխնդրութեամբ։

– Մենք գործողութիւնները նախաձեռնեցինք՝ հիմնւելով ՀՀ-ի եւ Կիպրոսի միջեւ Ներդրումների Պաշտպանութեան մասին միջազգային համաձայնագրի վրայ։

Արդիւնքում.

Ստոկհոլմի Առեւտրային Պալատի Արբիտրաժային Ինստիտուտի կողմից նշանակւած հրատապ արբիտրաժը կայացրել է որոշում, որը պարտաւորեցնում է ՀՀ կառավարութեանը՝

1. Ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի դէմ ընդունւած նոր օրէնքների դրոյթների կիրառումից։

2. Դադարեցնել ընկերութեան բռնագրաւման հետագայ ցանկացած քայլ։

Այս որոշումը ցոյց է տալիս, որ Հայաստանի գործողութիւնները լուրջ կասկածներ են առաջացնում միջազգային իրաւունքի տեսանկիւնից։ Միջազգային դատական մարմինը կանգնեցնում է ՀՀ իշխանութիւնների անօրինականութիւնը։

ՀՀ կառավարութեան կողմից այս պարտադիր որոշումը չկատարելը ոչ միայն ծանրակշիռ միջազգային հետեւանքներ կունենայ, այլեւ հերթական ապացոյցը կը դառնայ, որ նրանց համար օրէնքի գերակայութիւնը դատարկ խօսք է միայն։

Հայաստանը պէտք է յարգի միջազգային արդարադատութիւնը։

Մենք շարունակելու ենք մեր պայքարը յանուն արդարութեան»,- գրել է նա։

Related Articles

Back to top button