ՄիջազգայինՔաղաքական

Ինչո՞ւ Էրդողանը որոշեց մրցապայքարից հեռացնել Անկարայի քաղաքապետին

Առաջատար ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական կուսակցութիւնը (ԺՀԿ) 2025ի սեպտեմբերին ամենապոպուլիարն է Թուրքիայում, ինչը յարմար առիթ է տալիս գնահատելու հանրապետութիւնում առկայ իրական ներքաղաքական իրավիճակը։ ԺՀԿ -ի ժողովրդականութիւնը վկայում է տարբեր սոցիոլոգիական ընկերութիւնների կողմից կիրառւող 13 նման հանրաճանաչ հարցաթերթիկների արդիւնքների մասին: Այսպէս, MD ընկերութեան հաշւարկների համաձայն, կուսակցութեան վարկանիշը երկրում միջինում կազմում է 32,2 տոկոս (+0,1 տոկոս)։ 

Երկրորդ տեղում իշխող «Արդարութիւն եւ զարգցում» կուսակցութիւնն է (ԱԶԿ), որին նախապատւութիւն է տալիս հարցւածների 31,3%-ը (+0,3%): Եռեակը եզրափակում է «քրդամէտ» ժողովուրդների հաւասարութեան եւ ժողովրդավրութեան կուսակցութիւնը (DEM)՝ ձայների 9,1% – ով (+0,2%)։  Չորրորդ տեղում ծայրայեղ աջ ազգայնական շարժում կուսակցոթիւնն է՝ 7,8 տոկոսով (+0,2 տոկոս)։ Վերջապէս, հնգեակը եզրափակում է ազգայնական «Լաւ» կուսակցութիւնը՝ 5,7 տոկոսով (-0,3 տոկոս)։

Մինչդեռ գլխաւոր դատախազութիւնն արտօնել է հետաքննութիւն անցկացնել ԺՀԿ–ի ամենանշանաւոր դէմքերից մէկի՝ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յաւաշի դէմ։ Ի դէպ, ակնյայտօրէն պատահական չէ, որ աւելի վաղ ընդդիմադիր կուսակցութեան ղեկավար Օզգիւր Օզելը յայտարարել էր՝ հէնց Յաւաշը կարող է դառնալ նախագահի թեկնածու, եթէ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն մնայ կալանքի տակ կամ էլ բանտարկութիւն ստանայ։

Հոկտեմբերի 8-ին Էրդողանը մեղադրել է Յաւաշին, առանց նրա անունը նշելու, «Անկարան Քերբելա դարձնելու» մէջ՝ Թուրքիայի մայրաքաղաքի որոշ շրջաններում ջրի անջատման պատճառով: Թէեւ ակ-Սարայի տէրը չգիտի՝ պատահարը առաջացել է այն խողովակների անսարքութեան պատճառով, որոնք ջուրը տեղափոխում են Քեսիքքեփրի ամբարտակից Անկարա, իսկ անսարքութեան բնոյթը վկայում է բազմամեայ խնդրի մասին, որի հեղինակներն ակնյայտօրէն եղել են Յաւաշի նախորդները՝ նախագահամէտ ԱԶԿ-ից։ Ինչ վերաբերում է մայրաքաղաքի քաղաքապետի նկատմամբ հետաքննութեանը, ապա ակնյայտ է՝ ոչ պատահական զուգադիպութեամբ այն սկսւել է կամ համընկել է ԺՀԿ-ի բողոքի հետ Եւրոպայում Իմամօղլուի ձերբակալութեան դէմ։ Ակ-Սարային ակնյայտօրէն շատ դուր չեկաւ, որ ընդդիմութեան առաջնորդ Օզելը հոկտեմբերի 12-ին Բրիւսէլում առաջին արտասահմանեան հանրահաւաքն է անցկացրել՝ կուսակցութեան համախոհին բանտից ազատելու համար պայքարի, ինչպէս նաեւ Թուրքիայում արտահերթ ընտրութիւններ անցկացնելու քարոզարշաւի շրջանակներում: Իր ելոյթի ընթացքում ԺՀԿ-ի ղեկավարը, ի թիւս այլ բաների, մեղադրել է իշխող կուսակցոթեանը Թրամփի օգտին աշխատելու մէջ: Յաջորդ արտերկեայ հանրահաւաքը «ժողովրդական հանրապետականները» նախապէս նախանշել են 2025-ի դեկտեմբերին Գերմանիայում, որտեղ բնակւում է Եւրոպայում թուրքերի ամենամեծ համայնքը։ 

Էրդողանը նոյնիսկ չի փորձել թաքցնել իր վրդովմունքը Եւրոպայում հասարակական կարծիքը ճոճելու ընդդիմախօսների փորձերի վերաբերեալ, ինչը հիմք է տալիս ենթադրելու Յաւաշի գործունէութեան նկատմամբ կենդանի հետաքրքրութեան աճի ակնյայտ ոչ պատահական բնոյթը: «Պէտք է հարցնել ԺՀԿ նախագահին։ Մի՞թէ դու չես յարգում նոյնիսկ քո ինքնութիւնը՝ որպէս Թուրքիայի գլխաւոր ընդդիմադիր կուսակցութիւն։ Մի՞թէ չես ամաչում օտարերկրացիների ներկայութեամբ քննադատել քո երկիրը»,- վրդովմունքով է խօսել թուրք առաջնորդը՝ ելոյթ ունենալով Սեւծովեան Տրապիզոնում իր կողմնակիցների առջեւ։ 

Այնուամենայնիւ, Յաւաշը, որպէս ԺՀԿ ներկայացուցիչ, հանդէս եկաւ որպէս ֆրոնտմեն՝ յետ մղելով սուլթանի հարւածը։ «Մեր իւրաքանչիւր գործարք թափանցիկ է, իւրաքանչիւր կոպեկ ամրագրւում է։ Հետաքննութեան համար թոյլտւութիւն չի պահանջւում: Ես պատրաստ եմ, եթէ ինձ կանչեն: Մենք թաքցնելու ոչինչ չունենք, տատանւելու ոչինչ չունենք, թաքցնելու ոչինչ չունենք»։ ԺՀԿ ներկայացուցիչ Դենիս Իւջելն իր հերթին ընդգծել է՝ Յաւաշի նկատմամբ հետաքննութիւնը իրաւական ուժ չունի, այլ ունի վառ արտայայտւած քաղաքական ենթատեքստ: Նրա խօսքով՝ գործընթացը հարւած է հասցնում Անկարայի ընտրողների կամքին, որտեղ տասը հոգուց վեցը քւէարկել են քաղաքի գործող ղեկավարի օգտին:

Միեւնոյն ժամանակ, վերլուծաբան Մեհմեթ Եըլմազի կարծիքով՝ հիմքեր կան ենթադրելու, որ Յաւաշին ուղղւած դատախազութեան հետաքննութիւնն այնքան սրընթաց չի լինի, որքան Իմամօղլուի դէպքում, քանի որ Յաւաշի տակ «փորող» իշխանութիւնների հիմնական նպատակն է կապել գործընթացը եւ դրա արդիւնքները, քանի որ մօտենում են 2027-ի արտահերթ ընտրութիւնները:

Իհարկէ, այստեղ նկատւում է իշխանութիւնների բարդ քաղտեխնոլոգիական մտայղացումը՝ ընդդիմադիրներին թողնել այնպիսի թեկնածուի հետ, որը, ի վերջոյ, չի կարող վարկաբեկւած լինելով, լուրջ խնդիրներ ստեղծել գործող նախագահի համար։ Չէ՞ որ, եթէ իշխանութիւնները սրընթաց գործողութիւն իրականացնեն, որը նման է Իմամօղլուի, բայց հիմա արդէն Յաւաշի դէմ, ԺՀԿ-ն կարող է հասցնել վերախմբաւորւել։ Հաւանաբար, ժողովրդական հանրապտականները կը կարողանային իրենց միջավայրից նոր թեկնածու առաջադրել, որի օգտին կը քւէարկեն պարզապէս որպէս բողոքի խորհրդանիշ։ Ընդ որում՝ թուրքական ընդդիմադիր մամուլը որպէս առանցքային խնդիր է առանձնացնում ազատ ընտրութիւններ անցկացնելու հնարաւորութիւնը, որը ենթադրում է ցանկացած թեկնածու առաջադրւելու հնարաւորութիւն, այն դէպքում, երբ թեկածուների նախօրօք մաքրումը կասկածի տակ է դնում նաեւ այդ հիմնարար սկզբունքը: Բացի այդ, ժողովրդավարական ընտրութիւնները ենթադրում են ազատ քարոզչութիւն։ Իսկ այսօր հնարաւոր չէ կանխագուշակել՝ առաւօտեան ձեր դուռը կը թակի ոստիկանութիւնը, թէ ժանդարմերիան, եւ ամենեւին էլ պատահական չէ, որ այսօր նոյնիսկ ամենաանմեղ քննադատութիւնը խանդոտ իշխանութիւնների կողմից կարող է գնահատւել որպէս վիրաւորանք եւ յանգեցնել բանտարկութեան: Բացի այդ, իսկապէս ազատ ընտրութիւններ կազմակերպելու եւ անցկացնելու համար չէր խանգարի անկախ դատաւորների վերահսկողութիւնը, մինչդեռ յայտնի է, որ 2017-ին սահմանադրական փոփոխութիւնների ընդունմամբ իշխանութեան դատական ճիւղը սերտաճել է գործադիրի հետ։ Եըլմազը թուրք ժողովրդին կոչ է անում համարձակւել՝ պատրաստւելով աւելի խիստ միջոցների եւ անօրինականութիւնների»։ Նրա խօսքով՝ իշխանութիւնները «դեռ շատ ցաւ կը պատճառեն» եւ միայն իրական համերաշխութեան արտայայտութեամբ քաղաքացիներին կը յաջողւի բեկել երկրի ներքաղաքական իրավիճակը:

Իրօք, Էրդողանի եւ նրա համակարգի խաղադրոյքներն այնքան են աճել, որ թէ նա, թէ իշխող կոալիցիայի գծով նրա համիշխան, Ազգայնական շարժում կուսակցութեան առաջնորդ Դեւլեթ Բահչելին որոշել են թեւից հանել ազգային-կրօնական խաղաքարտը՝ նպատակ ունենալով նախագահամէտ «ժողովրդական ալիանսի» կողմը գրաւել էթնիկ եւ կրօնական այլ խմբերի հնարաւորինս շատ ներկայացուցիչների։

Վերջերս խորհրդարանում իր կուսակիցների առջեւ ելոյթ ունենալով՝ Բահչելին կարեւոր յայտարարութիւն է արել թուրք ալեւիների վերաբերեալ՝ կոչ անելով կողմնակիցներին ջեմեւին երկրպագութեան վայր ճանաչել. «Մզկիթը մեզ համար նոյնքան կարեւոր է, որքան ջեմեւիները: Մենք պէտք է յարգենք մեր ալեւի եղբայրների ցանկութիւնը՝ ջեմեւիները համարել պաշտամունքի վայրեր»:

Յայտնի է՝ ջեմեւիները (ջեմեւի) հաւաքատեղիներ են թուրք ալեւիների համար, որոնք Թուրքիայի ամենամեծ կրօնական փոքրամասնութիւնն են (համարւում է, որ նրանք կազմում են բնակչութեան մօտ 15-20%-ը): Ալեւիները իսլամի պայմանականօրէն շիա սինկրետիկ ճիւղ են՝ իւրայատուկ աւանդոյթներով, ինչպիսիք են սեմախ (ծիսական պար) եւ ջեմ (հաւաքոյթներ): Մինչեւ վերջերս իշխանւթիւնները ջեմեւին չէին ճանաչում որպէս պաշտօնական երկրպագութեան վայրեր, ինչպէս մզկիթները: Ջեմեւիները դիտարկւում էին ոչ այլ ինչ, քան «մշակութային կենտրոններ», որնք Անկարայի աչքում արժանի չեն ֆինանսաւորման եւ նոյնիսկ կոմունալ ծառայութիւնների սուբսիդաւորման։ Միեւնոյն ժամանակ, ալեւիները, ինչպէս նաեւ բազմաթիւ այլ կրօնական հոսանքների ներկայացուցիչներ, պարբերաբար բախւում էին խտրականութեան, եւ նրանց հաւաքների վայրերը պարբերաբար դառնում էին յարձակումների թիրախ:

Բացի այդ, հոկտեմբերի 10-ին Էրդողանը ստորագրել է մի հետաքրքիր օրէնք, որը փոփոխութիւններ է մտցնում թիւ 2527 օրէնքի կիրառման դրոյթում, ըստ որի՝ թուրքական ծագում ունեցող օտարեկրացիները (Türk soylu yabancılar) կարող են աշխատել Թուրքիայում առանց աշխատանքի առանձին թոյլտւութեան, քաղաքացիների հետ հաւասար, մասնագիտութիւններում, արհեստներում, պետական կառոյցներում եւ մասնաւոր ընկերութիւններում: Հաւանաբար, դրանով իսկ ակ-Սարայը կը փորձի ընդդիմութեան մօտ ձգել տատանւող ընտրողների համակրանքը, բայց միայն տասնամեակներ կուտակւած խտրականութեան խնդիրը լուծել հազիւ թէ յաջողւի։ Մարդիկ, ովքեր իրենց ճնշւած են համարում, եւ յատկապէս խմբային հիմունքներով, կարող են շատ աւելին պահանջել: Բայց արդեօք Էրդողանը պատրաստ կը լինի բաւարարել բոլոր պահանջները երկարաժամկէտ հեռանկարում՝ նախընտրական պոպուլիզմի կոնտեքստից դուրս։

Ինչ վերաբերում է տնտեսական դինամիկային, ապա այն նշանաւորւեց խորհրդանշական իրադարձութեամբ, այն է. բրիտանական Lipton ընկերութիւնը վաճառում է թուրքական թէյի արտադրութեան գործարանները շուկայում 39 տարի աշխատելուց յետոյ: Գործարքն ընդգրկում է Փազարի եւ Ֆընդըքլիի ձեռնարկութիւնները եւ ուժի մէջ կը մտնի Թուրքիայի հակամենաշնորհային գերատեսչութեան հաստատումից յետոյ: Ընկերութեան հեռանալը համընկնում է ընդհանուր միտման հետ. օգոստոսին ամերիկեան JDE Peet ‘ s-ը իր Ofçay ապրանքանիշը վաճառեց efor Çay արտադրողին: Միեւնոյն ժամանակ, Թուրքիան շարունակում է մնալ թէյի օգտագործման համաշխարհային առաջատարը՝ օրական մօտ 245 մլն բաժակ, մէկ անձի համար՝ տարեկան աւելի քան 3 կգ: Թէյի բուծումը շարունակում է մնալ Սեւծովեան նահանգների եկամտի հիմնական աղբիւրներից մէկը:

Հաւանաբար, Թուրքիայի ներքին տնտեսական կլիման արդէն այնքան անբարենպաստ է հին արեւմտեան գործընկերների համար (այդ թւում՝ գնման գների աճի մասով), որ վտանգի տակ են յայտնւում նոյնիսկ երկրի համար աւանդական ճիւղերը։ Անիմաստ է նոյնիսկ խօսել ընտրատեղամասեր գնացող թուրք սպառողների գնողունակութեան մասին (ինչը կարող է տեղի ունենալ շատ շուտ):

Fondsk.ru

Թարգմանութիւնը՝ ԳԱՅԻԱՆԷ ՄԱՆՈՒԿԵԱՆԻ

Related Articles

Back to top button