Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արթուր Խաչատրեան. «Փաշինեանը եւ իր խմբակը Հայաստանի եկեղեցիներում կռապաշտական ծէսեր են կազմակերպում, կիսալուսնեաց արշաւն են սկսել մեր եկեղեցու դէմ»

«ԱԼԻՔ» – «Փաշինեանը եւ իր խմբակը պղծում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տաճարները»: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագից առաջ ասել է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը։ Հաղորդում է Panorama.am-ը:

Նրա խօսքով՝ Փաշինեանը Հայաստանի եկեղեցիներում կռապաշտական ծէսեր են կազմակերպում, որովհետեւ Սուրբ եւ Անմահ Պատարագն ունի իր կանոնները, ընթացքը եւ որեւէ մէկին իրաւունք տրւած չէ խմբագրել պատարագը։

«Եթէ ինչ-որ բան խմբագրում ես, այն այլեւս Հայաստանի Առաքելական Եկեղեցու Սուրբ եւ անմահ Պատարագը չէ»,- ասել է Խաչատրեանը եւ հարցրեց. «Փաշինեանն անցեալ կիրակի Հայաստանում չէր, էդ հաւատացեալ ՔՊ-ականներն ո՞ւր էին։ Շատ ուրախ էին, որ պարտադրանքով չէին գնում ինչ-որ մի միջոցառման մասնակցելու»։

Նրա խօսքով՝ Փաշինեանը լենինեան ոճով արտաքին թշնամիների դէմ պայքարելու փոխարէն, ներքին պառակտում է առաջացնում եւ սուլթանների, ցարի, կոմունիստների, զաւթիչների նման հողեր է խլում Եկեղեցուց եւ գործում է նրա դէմ՝ «կիսալուսնեաց արշաւն է սկել մեր եկեղեցու դէմ»։

Յիշեցնենք, որ երէկ՝ դեկտեմբերի 28-ին, Նիկոլ Փաշինեանը եւ իր կողմնակիցները գտնւում են Գառնիի եկեղեցում։

Related Articles

Back to top button