United24. Ռուսաստանը Իրանին է փոխանցում օդային հրթիռներ

Ուկրաինական United24 հանդէսը՝ յղում անելով ձեռք բերւած փաստաթղթերին, գրում է, որ Ռուսաստանը Իրանին է փոխանցում օդային հրթիռներ՝ օդային եւ ցամաքային թիրախներ խոցելու նպատակով
Հաղորդման համաձայն՝ հրապարակւած պայմանագրերում ներառւած են հետեւեալ զինատեսակները․
▪Х-38 «օդ-երկիր» հրթիռ՝ լազերային ղեկավարմամբ – 120 հատ
▪Р-73 (К-73) «օդ-օդ» միջին հեռահարութեան հրթիռ – 123 հատ
▪Р-77 (К-77) «օդ-օդ» միջին հեռահարութեան հրթիռ – 42 հատ
▪Х-31 հակառադարային եւ հականաւային տարբերակներով – 42 հատ
Փաստաթղթերից ամենահինը վերագրւում է 2021 թւականին եւ վերաբերում է Սու-35С կործանիչների վաճառքի պայմանագրին։ Հետագայ տարիներին՝ 2023-ից սկսած, կնքւել են նաեւ այդ կործանիչների սպառազինման պայմանագրեր։
Ռուսական փաստաթղթերում օտարերկրեայ գնորդը նշւած է «K10» ծածկագրով, որը, ըստ հրապարակման, վերաբերում է Իրանին։
Հրապարակման մէջ նաեւ նշւում է, որ կան մինչեւ 2027 թւականը ձգւող մատակարարումների եւ հրթիռային բաղադրիչների պայմանագրային փաստաթղթեր։
syriankhabar



