ԻրանՄիջազգայինՔաղաքական

WSJ-ը յայտնում է, որ Թրամփը որոշել է հաւատարիմ մնալ Իրանի հետ բանակցային ռազմավարութեանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի եւ Միացեալ շտաբների պետերի կոմիտէի նախագահ Դէն Քէյնի հետ վերջերս ունեցած խորհրդակցութիւններից յետոյ որոշել է շարունակել բանակցութիւնները Իրանի հետ, գրում է The Wall Street Journal-ը՝ յղում անելով աղբիւրներին։

Հրապարակման համաձայն՝ այդ խորհրդակցութիւնների ընթացքում քննարկւել է Իրանի դէմ ամերիկեան հարւածների վերսկսման հնարաւորութիւնը, սակայն Թրամփը «որոշել է առայժմ հաւատարիմ մնալ դիւանագիտական բանակցութիւններին»։

«Թէեւ վերջնական որոշում դեռ չի կայացւել, Թրամփը օգնականներին ասել է, որ իր կարծիքով լայնածաւալ յարձակումների եւս մէկ փուլը կարող է խափանել դիւանագիտութիւնը եւ վնասել Վաշինգտոնի հնարաւորութիւններին՝ ի վերջոյ ապամոնտաժելու Իրանի միջուկային ծրագիրը»,- գրում է պարբերականը։

Թերթի տւեալներով՝ նախագահը օգնականներին յայտնել է, որ չի առարկում, եթէ Թեհրանի հետ բանակցութիւնները ձգձգւեն միջուկային գործարքի համար սահմանւած վերջնաժամկէտից՝ օգոստոսի 18-ից, աւելի երկար։

Յունիսի 17-ին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրել են փոխըմբռնման յուշագիր, որը բաղկացած է 14 կէտից։ Ակնկալւում է, որ ԱՄՆ-ի եւ Իրանի վերջնական համաձայնագրի ձեռքբերման բանակցային գործընթացը կը տեւի 60 օր՝ մինչեւ օգոստոսի 17-ը։

Related Articles

Back to top button