Հայ Դատ

Սերժ Թանկեան. «Այն փաստը, որ Իսրայէլի կառավարութիւնը որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների Ցեղաuպանnւթիւնը, ամենաuարuափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար»

Այն փաստը, որ Իսրայէլի կառավարութիւնը որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների Ցեղասպանութիւնը, ամենասարսափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար: Այս մասին ասել է Ռոք երաժիշտ Սերժ Թանկեանը:

«Այսօր Նեթանիահուի կաբինետը որոշեց ճանաչել 1915 թւականի Հայոց Ցեղասպանութիւնը՝ մի ցեղասպանութիւն, որը Հիտլերին մտածելու տեղիք տւեց, որ նա կարող է անել այն, ինչ արեց հրեաների հետ 1930-40-ական թւականներին։

Այն փաստը, որ այս կառավարութիւնը, որն արդէն ցեղասպանութիւն է իրականացնում Գազայում եւ Լիբանանում, որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների Ցեղասպանութիւնը, ամենասարսափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար՝ մեր պատմութիւնն ու մեր Ցեղասպանութիւնը, մեր ցաւը սեփական քաղաքական շահերի համար օգտագործելով: Գրողը ձեզ տանի»,- ասել է Թանկեանը:

Related Articles

Back to top button