ԻրանՔաղաքական

Նահատակ առաջնորդի յուղարկաւորութեան արարողութիւնները շարունակւում են. աճիւնը կը յանձնւի հողին Մաշհադում

Նահատակ առաջնորդի յուղարկաւորութեան բազմափուլ արարողութիւնները շարունակւում են Իրանի տարբեր քաղաքներում եւ Իրաքի սրբավայրերում։

Յուլիսի 4-ին եւ 5-ին Թեհրանի Մոսալայում տեղի ունեցան հանրային հրաժեշտի եւ հոգեհանգստեան արարողութիւնները։ Յուլիսի 6-ին Թեհրանում անցկացւեց հիմնական յուղարկաւորութեան թափօրը, որից յետոյ առաջնորդի եւ նրա ընտանիքի անդամների աճիւնները տեղափոխւեցին Ղոմ եւ Ջամքարան։

Այնուհետեւ, յուլիսի 8-ին, աճիւնները պատւելու նպատակով տեղափոխւեցին Իրաք՝ Նաջաֆ եւ Քարբալա, որտեղ նախատեսւել են ուխտագնացութեան եւ յարգանքի տուրքի արարողութիւններ։

Պաշտօնական աղբիւրների համաձայն՝ յուլիսի 9-ին Մաշհադում տեղի կունենան եզրափակիչ յուղարկաւորութեան արարողութիւնները, որոնց ընթացքում նահատակ առաջնորդի աճիւնը կը յանձնւի հողին։

Յուղարկաւորութեան արարողութիւններին մասնակցելու նպատակով Թեհրան էր ժամանել նաեւ Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանի գլխաւորած պատւիրակութիւնը։

Թեհրան հասնելուն պէս վարչապետ Փաշինեանը հանդիպում է ունեցել նաեւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, որի ընթացքում քննարկւել են երկկողմ յարաբերութիւններին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։

Լուսանկարը՝ ՀԱՏԻՍԻ

Related Articles

Back to top button