ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

Կապանում Իրանի Իսլամական Հանրապետութեան գլխաւոր հիւպատոսի հրաժեշտին նւիրւած արարողութիւնը Երեւանում

Երեւանում անցկացւել է Կապանում Իրանի Իսլամական Հանրապետութեան գլխաւոր հիւպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հրաժեշտին եւ մեծարմանը նւիրւած արարողութիւնը՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանի եւ դեսպանատան աշխատակիցների մասնակցութեամբ։

Միջոցառումը մեկնարկել է Իրանի Իսլամական Հանրապետութեան պետական օրհներգի հնչեցմամբ եւ Ղուրանի ընթերցմամբ։ Այնուհետեւ Իրանի դեսպանը եւ դեսպանատան աշխատակիցները, անդրադառնալով պարոն Աբեդինի արդիւնաւէտ եւ նւիրեալ աշխատանքին՝ որպէս Սիւնիքի մարզում Իրանի Իսլամական Հանրապետութեան գլխաւոր հիւպատոսութեան հիմնադիր եւ առաջին գլխաւոր հիւպատոս, ինչպէս նաեւ նրա նշանակալի ձեռքբերումներին, երախտիքի խօսքեր են ասել Կապանում պաշտօնավարման տարիներին նրա կատարած աշխատանքի եւ ներդրած աւանդի համար։

Related Articles

Back to top button