Հայաստան - ԱրցախՔաղաքական
Գեներալ-մայոր Կուլակովը սեպտեմբերի 3-ից ստանձնել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զօրախմբի հրամանատարի պաշտօնը
Գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը նշանակւել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զօրախմբի հրամանատար։ Յայտնել է Ռուսաստանի պաշտպանութեան նախարարութիւնը։
Ըստ հաղորդագրութեան՝ նա հրամանատարութիւնը ստանձնել է 2023 թւականի սեպտեմբերի 3-ից։
Կուլակովը 2017 թւականի մարտից ծառայել է որպէս Կազանի բարձրագոյն ռազմական հրամանատարական դպրոցի ղեկավար։
Նա փոխարինել է Ալեքսանդր Լենցովին, որն այս պաշտօնում նշանակւել էր ապրիլին։
«Tert.am»