ԻրանՀայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Լուկաշենկօ. «Իրանը համոզում է արագացնել Ռուսաստան-Հայաստան-Իրան երթուղին»

«ԱԼԻՔ» – Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկօն յայտարարել է, որ Իրանը համոզում է արագացնել Ռուսաստան-Հայաստան-Իրան երթուղին։ Այս մասին հաղորդում է Tert.am-ը:

Նա մասնաւորապէս յայտարարել է. «Իրանը մեզ համոզում էր, որպէսզի մենք ակտիւօրէն օգտագործենք Ռուսաստանի եւ Իրանի միջոցով անցնող լոգիստիկ ուղղութիւնը. Ռուսաստանը, Հայաստանը, Իրանը դէպի Պարսից ծոց։ Համոզո՛ւմ են։ Բայց դա մեզ է առաջնահերթ անհրաժեշտ»։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկօն Մինսկում նախագահ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ յայտարարել է նաեւ, որ Բելառուսը ողջունում է Իրանի ներգրաււածութիւնը Եւրասիական տնտեսական միութեան տարածքում առեւտրատնտեսական գործընթացներում։

Related Articles

Back to top button