
Պատմութեան երկիմաստութիւնը
1930-ականներին ՀԽՍՀ արդարադատութեան ժողկոմ, Հանրապետութեան դատախազն է եղել Պետիկ Թորոսեանը, ում անմիջական ներգրաււածութեամբ հալածւել, բռնադատւել ու գնդակահարւել են եկեղեցու 148 սպասաւորներ: Նա նաեւ «Անաստւածների միութեան» հիմնադիր էր եւ հակաեկեղեցական քարոզչութեան յենասիւներից «Անաստւած» թերթի գլխաւոր խմբագիրը:
Պետիկ Թորոսեանի որդին Ջիմ Թորոսեանն է, ով հայկական մոդերնիզմի ամենաակնառու եւ վաստակաշատ ճարտարապետն է:
Ճակատագրի հեգնանքով, Ջիմ Թորոսեանը կառուցում է Մայր Աթոռի մուտքը, բացօթեայ խորանը, ինչպէս նաեւ Մայր Աթոռի տարածքում Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցին:
Հէնց սա է պատմութեան երկիմաստութիւնը:



