Ամիսներն ու տարիներն են անցնում, իսկ քաղաքական հայեացքների համար հետապնդւածները դեռ բանտերում են
Օրւայ խառը լրահոսի, մարտաֆիլմեր յիշեցնող յանցագործութիւնների, իշխանութեան անդէմ եւ երկիր ուրացող դէմքերի մեկնաբանութիւնների յախուռն քննարկումները յաճախ քողարկում են այնպիսի կարեւոր խնդիրներ, ինչպիսին քաղբանտարկեալների թեման է: Այդ մասին «Ֆէյսբուք»-եան էջում գրում է ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը.
«Չնայած նրան, որ ամենատարբեր առիթներով կամ անառիթ, տարբեր մարդիկ յիշատակումներ կամ յղումներ են անում Արմէն Աշոտեանին, Նարեկ Մալեանին, Մամիկոն Ասլանեանին, արցախցի երիտասարդներին, գերառատ լրահոսում այս կարեւոր թեման ոչ միշտ է առաջին պլանում:
Սա այն պարագայում, որ հարցազրոյցներով, դատական նիստերի իրենց ելոյթներով յօդւածներով եւս այս մարդիկ ակտիւութիւն ունեն օրւայ լրահոսում:
Քչերն են յիշում, որ քրէական հետապնդման ենթարկւած մի շարք անձինք էլ չնայած բանտում չեն, սակայն նրանց նկատմամբ տնային կալանք կամ վարչական հսկողութեան ռեժիմ է: Օրինակ` գեներալ Գրիգորի Խաչատուրովի կամ մեր հերոս նահատակներից` Մխիթարի Գալէեանի հօր` Գարիկի դէպքում:
Ամիսներն ու տարիներն անցնում են, իսկ քաղաքական հայեացքների համար հետապնդման ենթարկւողները շարունակում են բանտերում մնալ:
Ազատութի՛ւն բոլոր քաղբանտարկեալներին»,- գրել է պատգամաւորը։