Հայաստան - Արցախ

Մահացել է հայազգի մեծանուն գիտնական, ՌԴ պետդումայի պատգամաւոր Արթուր Չիլինգարովը

«ԱԼԻՔ» – Մահացել է հայազգի մեծանուն գիտնական, ՌԴ պետդումայի պատգամաւոր Արթուր Չիլինգարովը։ Ինչպէս հաղորդում է Yerkir.am-ը՝ այս մասին յայտնել է ՏԱՍՍ-ը՝ յղում անելով Պետդումայի նախագահ Վիաչեսլաւ Վոլոդինին, վերջինս ցաւակցութիւն է յայտնել քաղաքական գործչի ընտանիքին եւ ընկերներին։

Արթուր Չիլինգարովը ծնւել է 1939 թւականի սեպտեմբերի 25-ին Լենինգրադում։ Նա ամբողջ կեանքում զբաղւել է գիտութեամբ։ Աշխարհում յայտնի է դարձել որպէս հայազգի մեծանուն բեւեռախոյզ, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ, աշխարհագրական գիտութիւնների դոկտոր։

ՀՀ ԳԱԱ արտասահմանեան անդամ (2003), Պետական ծովային ակադեմիայի պատւաւոր պրոֆեսոր (2002)։

Խորհրդային Միութեան հերոս (1985, Անտարկտիդայի մօտ «Միխայիլ Սոմով» սառցահատի փրկարարական արշաւախումբը ղեկավարելու համար)։

Ռուսական եւ միջազգային պարգեւներից բացի, 2000 թւականին Հայաստանում ստացել է նաեւ Անանիա Շիրակացու մեդալ, իսկ 2008 թւականին` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան։

Առնչւող Յօդւածներ

Back to top button