ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութիւն. «Կորցրեցինք հայրենասէր, սկզբունքային, նւիրեալ քաղաքացու եւ գործընկերոջ»
ԳՈՅԺ
Խորը ցաւով յայտնում ենք «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտէի ներկայացուցիչ Մհեր Սահակեանի ողբերգական մահւան լուրը։
Մեր ցաւակցութիւնն ու զօրակցութիւնն ենք փոխանցում Սահակեան ընտանիքին։ Բոլոր հարազատների, մտերիմների ու ընկերների հետ կիսում ենք կորստի ցաւը:
Կորցրեցինք հայրենասէր, սկզբունքային, նւիրեալ քաղաքացու եւ գործընկերոջ։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութիւն
13.01.2025թ.
«ԱԼԻՔ» – Նշենք, որ Մհեր Սահակեանը մահացել է յունւարի 12-ին։ Նա աւթովթարի զոհ է դարձել։
Նրա աւտոմեքենան յայտնաբերւել է Տիգրանաշէնի ոլորանների ձորում: Տեղում պարզւել է, որ «Hyundai Accord» մակնիշի աւտոմեքենան, որն ամբողջութեամբ վերածւել է մետաղէ ջարդոնի, մօտ 350-400 մետր գլորւել է ձորը:
Ձորում յայտնաբերւել է նաեւ Մհեր Սահակեանի մարմինը։
Սահակեանը 2016թ. Արցախեան քառօեայ եւ 2020թ. 44-օրեայ պատերազմի մասնակից էր։
Ամուսնացած էր, ունէր 3 զաւակ։