Ճանաչենք Հայոց աշխարհը
Ծաւ, Բասուդ, Բասութագետ, Բասուտ, Ցաւ, գետ Հայաստանի Սիւնքի մարզում, Արաքսի ձախ վտակը։
Ստորին հոսանքի շրջանում կոչւում է Խաչինշայ կամ Շիկահող։ Կազմւում է Շիշկերտ եւ Մազրա վտակներից։ Սկիզբ է առնում Խուստուփ լեռնազանգւածի հիւսիս-արեւմտեան լանջերից եւ լեռնային V-աձեւ հովտով արեւմուտքից հոսում է դէպի արելք՝ մտնելով Արցախի սահմանը։ Արաքսին է միանում Երեւան֊Բաքու երկաք գծի Մինջեւան կայարանից 4-5 կմ. հարաւ-արեւմուտք։ Երկարութիւն 42 կմ. (Հայաստանում՝ 27 կմ.), աւազանը՝ 356 քաո. կմ. (Հայաստանում՝ 195,5 քառ կմ.)։
Հիմնականում ունի անձրեւաձն-հալքային սնում եւ յորդանում է ապրիլ-մայիս ամիսներին, վերին հոսանքում՝ ստորերկրեայ ջրերից։ Տարեկան միջին ծախսը 1,15 մ³/վրկ է, հոսքը՝ 36,2 միլիոն մ³։ Ծաւի հովտում, համանուն գիւղի մօտ, 1979 թւականի դրութեամբ եղել է սոսու մեծ արգելավայր։
Նիւթը տրամադրել է՝ ՍՕՍԷ ԽՈՒԴԱՎԵՐԴԵԱՆԸ