Ճանաչենք Հայոց աշխարհը

Սիւնիք-Արցախի կանանց հագուստի հետ գործածւող գլխի հարդարանքը խիստ բարդ էր եւ ստիպւած էին լինում մի քանի օր՝ գիշեր-ցերեկ կապած պահել։
Քունքերի մօտ մեկական փունջ մազ էին ոլորում (ճալւ)։ Գլխահարդարանքի մաս էր թաւշապատ կամ հասարակ կտորով պատւած կոպին։ Ներքեւի եզրին կապւում էր արծաթեակ կամ ոսկէ ճակատազարդ-դրամաշարը, մէջտեղում՝ մեծ դրամ֊միջանոց։ Կոպին գլխին ամուր պահելու համար երկրորդ սպիտակ կտաւէ գլխաշորն էր կապւում։
Գլխի յարդարանքի մաս էր քունքազարդը, որը արծաթեայ սնամէջ գնդիկների (պուժուժներ) շարան էր, ամրացւում էր մետաքսեայ կամ թաւշեայ կտորից կարւած եռանկիւնաձեւ ականջակալի։
Մեծ գլխաշորը կապելուց յետոյ վրայից ամրացւում էր արծաթեայ կեռազարդերը։ Վերջիններս քունքերի մօտից ձգում էին դէպի գագաթը, իրար խաչաձեւելուց յետոյ ամրացնում գլխաշորին։
Նիւթը տրամադրել է՝ ՍՕՍԷ ԽՈՒԴԱՎԵՐԴԵԱՆԸ