Հայաստան - Արցախ

Ճանաչենք Հայոց աշխարհը

Գանձասար վանական համալիրը գտնւում է Մեծ Հայքի Արցախ նահանգի Մեծ Առանք (հետագայում՝ Խաչէն) գաւառում, ներկայումս՝ Արցախի Հանրապետութիւնում, Մարտակերտի շրջանի Վանք գիւղի մօտակայքում, Խաչէն գետի ձախ կողմում, համանուն՝ Գանձասար լեռան հարաւային լանջին։

Այստեղ եկեղեցի է եղել դեռեւս 9-10-րդ դարերից։ Վանքը կառուցել է Արցախի գահերէց-իշխան Հասան-Ջալալ Դոլան (Ջալալ Ա)՝ իր բարեպաշտ հօր՝ իշխան Վախթանգ Բ Տանգիկի կտակի համաձայն՝ 1216-1238 թւականներին, իսկ օծումը կատարւել է՝ 1240 թւականի յուլիսի 22-ին՝ հանդիսաւոր պայմաններում։

Արարողութեանը մասնակցել է նաեւ պատմագիր Կիրակոս Գանձակեցին։ Կառուցման մասին վանքի պատի վրայ կայ մի ընդարձակ արձանագրութիւն։

Նիւթը տրամադրել է՝ ՍՕՍԷ ԽՈՒԴԱՎԵՐԴԵԱՆԸ

Related Articles

Back to top button