Ես գիտեմ ինչ եմ ասել, չեմ կեղծել
Արծւիկ Մինասեանի արձագանգը Արման Թաթոյեանին եւ Լեւոն Տէր-Պետրոսեանին
Ես գիտեմ ինչ եմ ասել, չեմ կեղծել: «Yerkir.am»-ին ասել է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արծւիկ Մինասեանը՝ արձագանգելով Արման Թաթոյեանին եւ Լեւոն Տէր-Պետրոսեանին:
– Պարո՛ն Մինասեան, ինչպէ՞ս կարձագանգէք «Սպուտնիկ Արմենիա»-ի եթերում հնչեցրած Ձեր յայտարարութեանը յաջորդած մեկնաբանութիւններին:
– Ես գիտեմ ինչ եմ ասել: Երբեք չեմ կեղծել ինչ-որ բան, որ արժեւորեմ ասածս: Ճշմարտութիւնը միշտ էլ դժւար է ընդունել, յատկապէս, երբ այն բախւում է պատասխանատւութեան եւ համարձակութեան հետ: Կարելի էր անդրադառնալ բոլոր արձագանգներին, մտնել առանձին դետալների եւ զրոյցների մէջ, բացայայտել՝ ովքեր էին տեղեակ, սակայն այս պահին նպատակայարմար չեմ համարում:
Ժամանակն այն կամբողջացնի: Այսօր առաջնահերթը մեր պետականութեան առջեւ ծառացած սպառնալիքների յաղթահարումն է, ինչը պահանջում է ազնւութիւն եւ բացառիկ համախմբում, անկեղծների, համարձակների եւ պատւախնդիրների անմնացորդ նւիրում:
Յիշեցնենք, որ Արծւիկ Մինասեանը խօսելով «Ազգային կոմիտէ»-ի ձախողման իրական պատճառների մասին, ասել էր, որ իրենց կողմից ներկայացւել է ժամանակաւոր կառավարութեան կազմ` Արման Թաթոյեանի գլխաւորութեամբ։
«Սակայն այդ ամենին զուգահեռ կար մէկ պայման. բոլոր նախկին նախագահները եւ կաթողիկոսները (Գարեգին 2-րդ, Արամ 1-ին) պէտք է նաեւ հրապարակային աջակցութիւն յայտնէին այդ գաղափարին, ծրագրին։ Ցաւօք, առաջին նախագահի գրասենեակի բացասական արձագանգը բերեց նրան, որ այս գաղափարը չիրացւեց»,- ասել էր Մինասեանը։
ՀՀ առաջին նախագահի խօսնակը հերքել էր այդ լուրը, իսկ Արման Թաթոյեանն ասել էր, որ իր հետ որեւէ անգամ չի քննարկւել ժամանակաւոր կառավարութիւն գլխաւորելու հարցեր։