Հայաստան - Արցախ

Սեւակ Յակոբեան. «Առաջին պատերազմում մեր յաղթանակը մնաց անտէր. Ալիեւի յաղթանակն էլ է անտէր»

Մենք պառադներ էինք անում Ստեփանակերտում, բայց առաջին պատերազմում մեր յաղթանակը մնաց անտէր։ Այս մասին գրել է «Yerevan Today»-ի խմբագիր Սեւակ Յակոբեանը:

Նա, մասնաւորապէս, նշել է. «Մենք չկարողացանք ամրացնել այդ յաղթանակը, դարձնել ժողովրդական։ Եկան նիկոլենք եւ քանի որ ամրացած չէր յաղթանակը, հերոսներին սկսեցին «խուռդել», Վերածննդի հրապարակում պառադները կերտողներից ու ղեկավարածներից ում կարողացան՝ տարան գերեզման, նստեցրեցին բանտեր, յանցագործի անուն կպցրին, ում կարողացան՝ գլուխները կերան։

Յաղթանակի տէրերին չպահեցինք, ու անտէր մնաց յաղթանակը։

Յաղթանակը փոխեցինք բանանի գնի հետ, փոխեցինք արագաչափերը հանելու խոստման հետ, փոխեցինք ստերի, մանիպուլիացիների, խոստումների հետ, ամէն մէկը իր անյաջողութիւնները այլոց յաջողութիւնների պատճառը հնարելու հետ։ Այո, անտէր մնաց։

Ալիեւի յաղթանակն էլ ա անտէր։ Նայէք իրենց զօրահանդէսի կադրերը․ տրիբունայում մենակ Ալիեւն ա, չկայ հերոս, չկայ գեներալ, չկայ զինւոր․ մենակ է։ Այսինքն՝ ոնց որ մեզ մօտ պարտութեան սիմւոլն ա Նիկոլը, էնտեղ էլ իրենց մօտ յաղթանակի սիմւոլը Ալիեւն ա, մենակ ինքը․ ու սա ապացույցն է, որ իր հեռանալուց յետոյ (կարեւոր չէ՝ իշխանութիւնից, թէ կեանքից) դաւաճանութեամբ, խարդաւանքներով ու այլնով ձեռք բերւած յաղթանակը մնալու է անտէր»:

«Yerkir.am»

Related Articles

Back to top button