Սպիտակի երկրաշարժի սէյսմոլոգիական բնութագիրը
-Ժամանակը՝ 1988 թ. դեկտեմբերի 7-ին‚ տեղական ժամանակով 11:41
-Էպիկենտրոնը՝ Սպիտակ քաղաքի մօտ Շիրակամուտ (Նալբանդ) գիւղ
-Ուժգնութիւնը էպիկենտրոնում՝ 10 բալ ըստ МSК – 64 սանդղակի
Գիւմրիում՝ 9 բալ
Վանաձորում՝ 8-9 բալ
Ստեփանաւանում՝ 9 բալ
Երեւանում՝ 6 բալ
Մագնիտուդը՝ 6.9 ըստ Ռիխտերի սանդղակի
Հիպոկենտրոնի խորութիւնը՝ մօտ 10 կմ.
Գլխաւոր ցնցման տեւողութիւնը՝ մօտ 35-45 վայրկեան
-Երկրաշարժի ժամանակ երկրի մակերեսին առաջացած բեկւածքի երկարութիւնը՝ մօտ 37 կմ.
-Ուղղաձիգ առաւելագոյն տեղաշարժը՝ մօտ 2 մետր
-Հորիզոնական տեղաշարժը՝ 0.7-1.0 մետր։
Աւերման գօտու բնութագիրը
-Վնասի գօտու մակերեսը՝ 10,000 քառակուսի կիլոմետր‚ ուր ապրում էր 1 միլիոն բնակիչ
Ուժեղ աւերման գօտու մակերեսը՝ 3000 քառակուսի կիլոմետր
Աւերւած քաղաքների թիւը՝ 11
Աւերւած գիւղերի թիւը՝ 58
Տուժած քաղաքների թիւը՝ 21
Տուժած գիւղերի թիւը՝ 342
Անօթեւան մնացածների թիւը՝ 514,000 մարդ
-Զոհւածների թիւը՝ 25,000 հոգի
-Հաշմանդամ դարձածների թիւը՝ 140,000 հոգի
– Երկրաշարժի հետեւանքով շարքից դուրս է եկել Հայկական ԽՍՀ արդիւնաբերական ներուժի շուրջ 40%-ը։