Հայաստան - ԱրցախՍփիւռք
Արամ Ա կաթողիկոսը Լիբանանում ՀՀ դեսպանի հետ քննարկել է Արցախի բռնագրաւումից յետոյ ստեղծւած կացութիւնը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը ընդունել է Լիբանանում ՀՀ դեսպանին: Յայտնում են Կիլիկիայի կաթողիկոսարանից:
Անթիլիասի Մայրավանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին է այցելել Լիբանանում Հայաստանի Հանրապետութեան դեսպան Վահագն Աթաբէկեանը։
Հանդիպմանը քննարկւել է Արցախի բռնագրաւումից յետոյ ստեղծւած կացութիւնը, Հայաստանի ներքին իրավիճակը եւ ընդհանրապէս Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններին առնչւող խնդիրները եւ մտահոգութիւնները: