Հայաստան - Արցախ

Արթուր Խաչատրեան. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան դէմ խօսում են Հայաստանի կառավարութիւնը եւ Ադրբեջանի կառավարութիւնը»

«Լեռնային Ղարաբաղ, թէ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն, իրաւաբանները կը գրեն, բայց իրաւաբանները քաղաքական պատւէր են կատարում։ Վերջին փաստաթուղթը, որը ներկայացւել էր այս խորհրդարան, դա բիւջէի նախագիծն էր, յանձնաժողովում քննարկումից յետոյ հանրապետութիւն բառը դուրս եկաւ։ Ամբողջ աշխարհում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան դէմ խօսում է Հայաստանի կառավարութիւնը եւ Ադրբեջանի կառավարութիւնը։ Օրինակ՝ Կանադայի Արտաքին գործերի նախարարութիւնը կարծես դեկտեմբերի 12-ին յայտարարութիւն էր տարածել, որ Արցախեան հակամարտութիւնը պէտք է կարգաւորւի ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտի երեք սկզբունքների հիման վրայ»,- ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում 2023 թւականի պետական բիւջէի մասին օրէնքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը։

Yerkir.am

Related Articles

Back to top button