Հայաստան - ԱրցախՄարզական
ՀՄԸՄ Արցախի միաւորի անդամների ուղերձը՝ շրջափակւած Արցախից
Եղէք Արցախի կողքին, Արցախը ունի բոլորիս կարիքը
«Բարեւ աշխարհ,
ես հայ սկաուտ եմ, ես հայ եմ: Մենք ՀՄԸՄ Արցախի սկաուտներն ենք, մենք հայ ենք:
Արդէն մօտ 9 ամիս է ինչ մենք գտնւում ենք շրջափակման մէջ, չունենք նորմալ ապրելու եւ արարելու նւազագոյն պայմաններ, չունենք սնունդ, դեղորայք, վառելիք եւ դրանցից բխող ամէն ինչ։
Բայց կրկնում եմ՝ մենք հայ ենք, ազգ, ով յանձնւել չգիտի, ով դարեր շարունակ պայքարում է սեփական հողում ապրելու համար, ով ունեցել է բազում նւաճումներ, ինչու չէ նաեւ անկումներ։
Դիմում ենք Ձեզ, համայն հայութիւն, Հայաստան եւ Սփիւռք, եղէք Արցախի կողքին, Արցախը ունի բոլորիս կարիքը»։