Հայաստան - ԱրցախՔաղաքական
Արցախում վառելիքի բացակայութեան պատճառով փեսան ձեռքերի վրայ հարսին բարձրացրել է դէպի Յակոբավանք

Ս. Յակոբավանքում տեղի է ունեցել Սուրբ Պսակի արարողութիւն ձեռամբ վանահայր արժանապատիւ Տէր Յովհաննէս քահանայ Յովհաննիսեանի։ Այս մասին յայտնում են Արցախի թեմից։
Արցախում վառելիքի բացակայութեան պատճառով փեսան ձեռքերի վրայ հարսին բարձրացրել է դէպի Ս. Յակոբավանք, իսկ վանքի բակում սպասող Քոլատակ գիւղի կիրակնօրեայ դպրոցի սաները ծափողջոյններով դիմաւորել են օրւայ հերոսներին։