ՄիջազգայինՔաղաքական

Զախարովան վստահեցրել է, որ ՌԴ-ն Ադրբեջանի հետ կը քննարկի Լեռնային Ղարաբաղում յուշարձանների պղծման մասին փաստերը

«Մենք, անշուշտ, ուշադիր ուսումնասիրում ենք ուղարկւած բոլոր նիւթերը, որոնք նոյնիսկ ակնարկ են պարունակում Հայրենական մեծ պատերազմի յուշարձանների պղծման մասին, սա անընդունելի է: Ես խօսում եմ սրբապղծութեան մասին՝ որտեղ, ում կողմից էլ դա արւած լինի՝ անկախ մեր յարաբերութիւնների մակարդակից»։ Այս մասին ճեպազրոյցի ժամանակ յայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան լրագրողի խնդրանքին՝ մեկնաբանելու Ադրբեջանի կողմից Արցախում պատմա-կրօնական յուշարձանների՝ մասնաւորապէս, Հայրենական մեծ պատերազմի հերոսների յուշարձանների ոչնչացման մասին փաստերը։

«Որպէս Բաքւի եւ Երեւանի հաշտեցման գործընթացի մաս՝ մենք կոչ ենք անում երկու կողմերին հոգ տանել մշակութային եւ պատմական ժառանգութեան մասին եւ չպատերազմել յուշարձանների դէմ։

Նա նշել է, որ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել վստահութեան եւ փոխադարձ յարգանքի մթնոլորտի ձեւաւորման համար, առանց որի Հարաւային Կովկասում խաղաղութեան հասնելը դժւար կը լինի։

«Մենք, անշուշտ, բոլոր նիւթերը կը քննարկենք Ադրբեջանի ներկայացուցիչների հետ մեր երկկողմ շփումներում»,- վստահեցրել է Զախարովան։

News.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button