Միջազգային

ՄԱԿ-ին անդամակցելու Պաղեստինի դիմումը կուղարկւի համապատասխան կոմիտէ

ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը ՄԱԿ-ին միանալու Պաղեստինի դիմումը կը փոխանցի նոր անդամների ընդունման կոմիտէին:

«Արմէնպրես»-ի  հաղորդմամբ՝ ինչպէս փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին լրագրողներին ասել է ՄԱԿ-ում Մալթայի մշտական ​​ներկայացուցիչ Վանեսա Ֆրէյզերը, ով նախագահում է Անվտանգութեան խորհուրդը:

Նրա խօսքով՝ ընդառաջ գնալով Պաղեստինի խնդրանքին ՄԱԿ անդամութեան իր դիմումը քննարկելու վերաբերեալ, ԱԽ-ն համաձայնել է այսօր՝ ապրիլի 8-ին, բաց նիստ անցկացնել՝ Պաղեստինի նամակը պաշտօնապէս յանձնելու  նոր անդամների ընդունման կոմիտէին:

Ըստ Ֆրէյզերի՝ յանձնաժողովը ապրիլի ընթացքում կը քննարկի նամակը:

Նա միաժամանակ յաւելել է, որ ՄԱԿ ԱԽ-ի իւրաքանչիւր անդամ կարող է ցանկացած պահի որոշել անդամակցութեան վերաբերեալ բանաձեւ ներկայացնել դրա քւէարկութեան համար:

Related Articles

Back to top button