Իրան

ԻՅՊԿ-ն բալիստիկ հրթիռներով հարւածել է Էրբիլում «Մուսադ»-ի կենտրոնակայանին

«ԱԼԻՔ» – Իսլ. յեղափոխութեան Պահապանների կորպուսը (ԻՅՊԿ) բալիստիկ հրթիռներով հարւածներ է հասցրել Էրբիլում՝ Իրաքեան Քուրդստանի վարչական կենտրոնում գտնւող Իսրայէլի հետախուզական ծառայութեան՝ «Մուսադ»-ի կենտրոնակայանին, ինչպէս նաեւ Սիրիայի տարածքում ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման բազաներին՝ ի պատասխան ահաբեկչական վերջին յանցագործութիւններին:

ԻՅՊԿ տարածած հաղորդագրութեան մէջ նշւած է, որ հրթիռային հարւածներով ոչնչացւել է սիոնիստական ռեժիմի հետախուզական ծառայութեան՝ «Մուսադ»-ի՝ Էրբիլում տեղակայւած կենտրոնակայանը, որտեղ ահաբեկչական յարձակումներ են ծրագրարւորւել։

Դրանից բացի, ոչնչացւել են Սիրիայի տարածքում ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման բազաներն ու հիմնական տարրերը, որոնք առնչւում էին Քերմանում տեղի ունեցած վերջին ահաբեկչական գործողութեանը:

Առնչւող Յօդւածներ

Back to top button