Հայաստան - Արցախ

«Նեմեսիս» յուշակոթողը կը քանդւի. իշխանութիւնը հասաւ իր նպատակին

Երեւանի քաղաքապետի խօսնակ Հայկ Կոստանեանը տեղեկացնում է, որ Օղակաձեւ այգու 4-րդ հատւածի՝ Սայեաթ-Նովա փողոցից մինչեւ Նալբանդեան փողոց ընկած հատւածն ամբողջութեամբ կը վերակառուցւի եւ կը բարեկարգւի:

«Նշւած հատւածում գործող բոլոր սրճարանները, տարաբնոյթ այլ շինութիւնները կը քանդւեն:

Այդ թւում՝ Տաշիր պիցցա,

Լաբիրինտ, Նովելլա միւզիք հոլ,

Մոնտանա միւզիք հաուս,

Հուկահ լաունջ & Ռումս, եւ այլ շինութիւններ, կրպակներ:

Այգում հանրապետական եւ տեղական նշանակութեան մի խումբ յուշարձանների ճանաչողական զբօսաշրջութեան կազմակերպման համար, համալիր կը վերականգնւի եւ կօգտագործւի այգում առկայ պատմա-մշակութային ժառանգութիւն հանդիսացող առկայ ռեսուրսը, դրանց շրջակայքը կը բերւի պատշաճ տեսքի»:

Ու թէեւ Կոստանեանն այս տարածքում տեղակայւած «Նեմեսիս» գործողութեանը նւիրւած յուշակոթողը չի թւարկել, սակայն ակնյայտ է, որ միւս շինութիւնների հետ միասին յուշակոթողը կը քանդւի: Այսպիսով ՀՀ իշխանութիւնը կը գոհացնի Թուրքիայի իշխանութիւններին, չենք վախենում ասել՝ կը կատարի նրանց ցանկութիւնը, քանզի, ինչպէս յիշում ենք, այս յուշակոթողի տեղադրումը Թուրքիայի կողմից ոչ միայն քննադատւեց, այլեւ ՀՀ նկատմամբ պատժիչ գործողութիւնների տեղիք տւեց: Մասնաւորապէս, Անկարան իր օդային տարածքը փակեց հայկական աւիաընկերութիւնների ինքնաթիռների համար եւ այլն:

Յիրաւի, այս իշխանութիւնների հակահայ ուղղւածութեամբ հնարամտութիւնը երբեմն ուղղակի ապշեցնում է…

Mediahub.am

Related Articles

Back to top button