Իրան
Գեներալ Սալամի. «Իրանի դէմ ԱՄՆ սպառնալիքներն անպատասխան չեն մնայ»
«ԱԼԻՔ» – Իսլ. յեղափոխութեան պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-լէյտենանտ Հոսէյն Սալամին յստակեցրել է, որ Իրանի դէմ ուղղւած ԱՄՆ ոչ մի սպառնալիք անպատասխան չի մնայ: Հաղորդում է «Թասնիմ»-ը։
«Դուք արդէն փորձարկել էք մեզ։ Մեր եւ ձեր միջեւ ընդհանուրն այն է, որ մենք ճանաչում ենք միմեանց»,- ասել է գեներալը յունւարի 31-ին կայացած մամլոյ ասուլիսի ժամանակ։ «Մենք թոյլ չենք տայ, որ որեւէ սպառնալիք մնայ անպատասխան: Մենք պատերազմ չենք փնտրում, բայց պատերազմից էլ չենք վախենում: Սա մեր հասարակութեան մէջ գերիշխող փաստ է»։
Նա նաեւ նշել է, որ սիոնիստական ռեժիմը «միանշանակ կը պարտւի Գազայի վրայ յարձակման ժամանակ, քանի որ այն չի կարողանայ մի փոքր հողակտոր պահել ամիսներ շարունակւող պատերազմից յետոյ»: