ԻրանՄիջազգայինՔաղաքական

Թրամփը Իրանի դէմ նոր սպառնալիքների ֆոնին. «Հորմոզի նեղուցը ամերիկեան տարածք եմ համարում»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին յայտարարել է, որ Իրանը պէտք է զերծ մնայ միջուկային զէնք ձեռք բերելուց՝ միաժամանակ պնդելով, թէ ներկայիս Հորմոզը «ամերիկեան տարածք» է համարում։

Թրամփն այս մասին ասել է Հարաւային Կարոլինայում նախընտրական հանրահաւաքի ժամանակ անդրադառնալով ԱՄՆ-ում 2026 թ. միջանկեալ ընտրութիւններին։ Նա յայտարարել է, որ Հանրապետականների պարտութեան դէպքում Դեմոկրատները հիմք կը գտնեն իր իմփիչմենթի համար։

ԱՄՆ նախագահը, արդարացնելով Իրանի դէմ ամերիկեան ռազմական գործողութիւնները, կրկին պնդել է, թէ դրանք կանխել են Իրանի կողմից միջուկային զէնքի ձեռքբերումը։ Նա նաեւ յայտարարել է, որ անհրաժեշտութեան դէպքում Վաշինգտոնը պատրաստ է շարունակել ճնշումը:

Թրամփը միաժամանակ նշել է, որ Իրանը ցանկանում է համաձայնութեան հասնել, սակայն ինքը դեռ վստահ չէ՝ արդեօք ԱՄՆ-ն ցանկանում է նման համաձայնութիւն։

Անդրադառնալով պատերազմի տնտեսական հետեւանքներին՝ Թրամփը խոստացել է, որ ռազմական գործողութիւնների աւարտից յետոյ էներգակիրների գները կը նւազեն։ Նա նաեւ պնդել է, որ ԱՄՆ-ի գործողութիւնները Իրանի դէմ ընթանում են «լաւ»։

Թրամփը յայտարարութիւններ է արել նաեւ Վենեզուէլլայի, ԱՄՆ ներքին տնտեսական վիճակի եւ Վաշինգտոնի քաղաքային կառավարման մասին՝ միաժամանակ քննադատելով նախկին նախագահ Ջօ Բայդէնին։

Related Articles

Back to top button