Ռուբէն Վարդանեանը հացադուլ է յայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկեալների անյապաղ եւ անվերապահ ազատ արձակումը
«ԱԼԻՔ – Ապօրինաբար կալանաւորւած բարերար Ռուբէն Վարդանեանի ընտանիքն ապրիլի 19-ին յայտարարել է, որ նա հացադուլ է յայտարարել՝ պահանջելով անյապաղ եւ անվերապահօրէն ազատ արձակել իրեն եւ Բաքւում ապօրինաբար պահւող միւս հայ բանտարկեալներին։ Տեղեկացնում են հայաստանեան ԶԼՄ-ները։
Հացադուլը նա սկսել է 2024 թ. ապրիլի 5-ին, որը յաջորդել է միջազգային իրաւական չափանիշներին համապատասխան, ժամանակին եւ արդար ու թափանցիկ դատավարութեան ապահովելու վերաբերեալ Վարդանեանի եւ նրա փաստաբանի բազմաթիւ դիմումներին։ Յատկանշական է, որ հացադուլն սկսելուց յետոյ դադարեցւել են ընտանիքի հետ նրա հեռախօսազանգերը՝ բացայայտօրէն խախտելով միջազգային իրաւունքի բոլոր նորմերը։
Հարկ է նշել, որ յունւարին սպասւող դատաքննութիւնն առանց պատճառի տեղափոխւել է մինչեւ մայիս:
Անցած տարի սեպտեմբերին ապօրինի ձերբակալւած Ռուբէն Վարդանեանին եւ Արցախի Հանրապետութեան եւս 7 նախկին ու ներկայ պաշտօնեաներին առաջադրւել են շինծու մեղադրանքներ քաղաքական դրդապատճառներով: Նրանք բոլորը քաղբանտարկեալ են։