Իրան
Ամիր Աբդօլլահեան. «ՄԱԿ-ի ԱԽ-ն եւ ՄԱԳԱՏԷ-ն Իսրայէլին զինաթափելու համար պէտք է միջոցներ ձեռնարկեն»
«ԱԼԻՔ» – Ատոմական ռումբերի կիրառման մասին՝ սիոնիստական ռեժիմի նախարարի յայտարարութիւնները վկայում են դիմադրութեան շարժման դէմ պայքարում այդ ռեժիմի իրական պարտութեան մասին։ Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը։
«ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը եւ Ատոմական էներգիայի միջազգային գործակալութիւնը պէտք է անյապաղ եւ կայուն գործողութիւններ ձեռնարկեն՝ զինաթափելու այս բարբարոս ցեղապաշտ ռեժիմը: Վաղն ուշ կը լինի։ Այս ցեղասպանութեան ողջ պատասխանատւութիւնը կրում է Սպիտակ տունը»,- յաւելել է նա։